Այսօր Յունաստանը գտնում է, որ իր եւ Թուրքիայի միջեւ առկայ կարեւորագոյն խնդիրներից է Էգեյեան ծովի մայրցամաքային շելֆի բաժանումը


Այսօր Յունաստանը գտնում է, որ իր եւ Թուրքիայի միջեւ առկայ կարեւորագոյն խնդիրներից է Էգեյեան ծովի մայրցամաքային շելֆի բաժանումը

  • 15-12-2010 13:15:53   | Հայաստան  |  Յօդուածներ
Այսօր Յունաստանը գտնում է, որ իր եւ Թուրքիայի միջեւ առկայ կարեւորագոյն խնդիրներից է Էգեյեան ծովի մայրցամաքային շելֆի բաժանումը: Մինչդեռ Թուրքիան, դրա հետ մէկտեղ, առաջ է քաշում նաեւ օդային ու ծովային սահմանների խնդիրը: Համառօտ անդրադառնանք դրանց: Տարածքային ջրէր եւ օդային սահման – Տարածքային ջրերն ափի երկայնքով, ինչպէս նաեւ ներքին ծովային ջրերից դուրս ընկած ծովային գօտին են, որն անուանում են նաեւ տարածքային ծով: Տարածքային ծովի արտաքին սահմանը հանդիսանում է ափամերձ պետութեան ծովային պետական սահմանը: Ստացւում է, որ ափամերձ պետութեան ինքնիշխանութիւնը տարածւում է տարածքային ջրերի մակերեւոյթի ու դրանց յատակի ընդերքի, ինչպէս նաեւ դրանց վրայի օդային տարածքի վրայ: Պէտք է նշել, որ Էգեյեան ծովում Յունաստանին են պատկանում հազարից աւելի կղզիներ, որոնց մի մասը բաւական մօտ է գտնւում թուրքական ափերին (3 ծովային մղոնից քիչ աւելի): 1923 թուականի Լոզանի պայմանագրով տարածքային ջրերի հեռաւորութիւնը սահմանուեց 3 ծովային մղոն (5.6 կիլոմետր): 1936 թուականին Յունաստանը դա հասցրեց 6 ծովային մղոնի (11 կիլոմետր), ինչի արդիւնքում Էգեյեան ծովի յունական մասնաբաժինը կազմեց 35 տոկոս: Իսկ ահա 1947 թուականին, երբ Դոդեկանեսեան կղզիներն Իտալիայից անցան Յունաստանին, վերջինիս մասնաբաժինն արդէն հասաւ 47 տոկոսի, սակայն 6 ծովային մղոնի սահմանագիծը պահպանուեց: 1981 թուականին Յունաստանի վարչապետ Անդրէաս Պապանդրէուն յայտարարեց Յունաստանի տարածքային ջրերը 12 ծովային մղոնի (22 կիլոմետր) վրայ տարածելու իր մտադրութեան մասին: Թուրքական կողմի կարծիքով` դա նշանակում էր, որ Էգեյեան ծովը վերածուելու էր յունական լճի, քանի որ այդ դէպքում արդէն յունական մասնաբաժինը կազմելու էր 72.8 տոկոս: Իսկ դա իր հերթին լրջօրէն կը սահմանափակէր բաց ծով դուրս գալու Թուրքիայի հնարաւորութիւնները, քանի որ Էգեյեանը կիսափակ ծով է: 12 ծովային մղոնի կիրառման դէպքում Թուրքիայի տարածքային ջրերը 16.3 տոկոսից կը նուազէին մինչեւ 9.27 տոկոսի: Սակայն 1981 թուականին կողմերին յաջողուեց խուսափել միմեանց հետ պատերազմելուց: 1995 թուականի ամռանը (նաեւ 1996 թուականի սկզբին) երկու երկրները դարձեալ յայտնուեցին պատերազմի նախաշեմին, երբ Յունաստանը յայտարարեց Էգեյեան ծովում իր տարածքային ջրերը մինչեւ 12 ծովային մղոն հեռաւորութեան վրայ տարածելու մասին: Թուրքական կողմը դա որակեց որպէս ,casus belliէ` պատերազմ յայտարարելու առիթ: Ապա թուրքական մէջլիսն իր կառավարութեանն օժտեց ռազմական գործողութիւններ վարելու լիազօրութիւններով: Թուրքական կողմն Էգեյեան եւ Մարմարա ծովերում ձեռնարկեց ,Efes-95է անունը կրող լայնածաւալ ծովային եւ օդային զօրավարժութիւններ, ինչը յունական կողմը որակեց որպէս սադրանք: Սակայն այս անգամ էլ գործը չհասաւ պատերազմի: 2004 թուականի աշնանը կրկին սրուեցին թուրք-հունական յարաբերութիւնները, ինչի պատճառը դարձեալ Էգեյեան ծովում երկու երկրների սահմանագիծն էր: Յունաստանը Թուրքիային մեղադրեց իր տարածքային ջրերը եւ օդային սահմանը բազմիցս խախտելու մէջ` սպառնալով խնդիրներ յարուցել Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան հարցում: Թուրքիան էլ իր հերթին Յունաստանին մեղադրեց նրանում, որ վերջինս ցանկանում է Էգեյեանը դարձնել իր ներքին ծովը եւ դրանով իսկ Միջերկրական ծովից Թուրքիայի դէմ պատ կառուցել: Օդային սահմանի հարցում Յունաստանը պնդում է, որ միջազգային իրաւունքի համաձայն` իր օդային սահմանները տարածւում են Էգեյեան ծովի կղզիներից 10 ծովային մղոն (19 կիլոմետր) հեռաւորութեան վրայ: Մինչդեռ Թուրքիան յունական օդային տարածութիւնը ճանաչում է կղզիների շուրջ ընկած միայն 10 կիլոմետր (6 ծովային մղոն) հեռաւորութեան վրայ: Թուրքական կողմը նշում է, որ աշխարհում նմանատիպ պրակտիկա գոյութիւն չունի, երբ որեւէ երկրի օդային տարածքը գերազանցի նրա տարածքային ջրերը: Սակայն իրականում դա այդպէս չէ. ճիշտ է` 1931 թուականին Յունաստանն իր օդային սահմանը հաստատեց կղզիներից 10 ծովային մղոն հեռաւորութեան վրայ, սակայն եթէ մենք յունական 12 ծովային մղոնանոց տարածքային ջրերի հաշուարկն սկսենք ոչ թէ Բալկանեան թերակղզուց, այլ Էգեյեան ծովում գտնուող յունական կղզիներից (ինչպէս որ ընդունուած է արշիպելագ-երկրի պարագայում), ապա կը ստացուի, որ յունական կողմը դեռ կարող է եւս 2 ծովային մղոնով առաջ տանել իր օդային սահմանը: Թուրքական կողմի այդ դիրքորոշման պատճառով էլ թուրք օդաչուներն իրենց իրաւունք են վերապահում թռչելու Էգեյեան ծովում միմեանց հարող կղզիների վրայով, ինչը Յունաստանը դիտարկում է որպէս իր օդային տարածքի խախտում եւ կանոնաւոր օդ է բարձրացնում իր կործանիչները: Սակայն դրանք կրակ չեն արձակում եւ մանեւրների միջոցով հակառակորդի էսկադրիլիաներին ,ուղեկցումէ են դէպի թուրքական օդային տարածք: Իսկ ահա 2006 թուականի մայիսին յունական ու թուրքական օդաչուները յունական Կարպատոս կղզու շրջանում մօտ 9 կիլոմետր բարձրութեան վրայ նմանատիպ մանեւրների ժամանակ չեն կարողացել վերահսկել իրենց ,F-16է տիպի ինքնաթիռները եւ բախուել են միմեանց: 2010 թուականի հոկտեմբերի 20-ին թուրքական ,միլիեթէ թերթը նշեց, որ Յունաստանը միայն 2009 թուականին Էգեյեան ծովի երկնքում մարտական ինքնաթիռների միջոցով Թուրքիայի դէմ իրականացրել է 1383 կանխարգելիչ գործողութիւն, որոնց վրայ ծախսել է 25.620.000 եւրոյ: Ընդհանուր առմամբ, 2000–2009 թուականներին Յունաստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են 19.888 այդպիսի կանխարգելիչ թռիչք, որոնց վրայ յունական կողմը ծախսել է 447.5 միլիոն եւրոյ: Յունաստանն էլ նշում է, որ 2000–2009 թուականներին թուրքական ռազմաօդային ուժերը 49.228 անգամ խախտել են իր օդային սահմանը: Մայրցամաքային շելֆ – 1970-ական թուականներին յայտնի դարձաւ, որ Էգեյեան ծովի շելֆը պարունակում է նաւթագազային պաշարներ, որոնք Եմ-ին հնարաւորութիւն կ'ընձեռեն թուլացնելու Ռուսաստանից ունեցած էներգետիկ կախուածութիւնը: Էգեյեան ծովի շելֆի հարցում վիճելի է մնում այն հարցը, թէ բացառապէս տնտեսական գօտու1 սահմանագիծն անցկացնելիս որչափ ուշադրութիւն պէտք է յատկացուի Թուրքիայի ափերի մօտ գտնուող յունական կղզիներին, որոնց թուրքական կողմը համարում է անատոլիական ցամաքի բնական (աշխարհագրական) շարունակութիւնը: Թուրքիան գտնում է, որ 30 ծովային մղոնի հաշուարկը պէտք է սկսուի յունական ցամաքից (Բալկանեան թերակղզուց) եւ ոչ թէ Թուրքիայի ափերի մօտ գտնուող յունական կղզիներից: Բնականաբար, պաշտօնական Աթէնքն ընդդիմանում է դրան: 1987 թուականին Յունաստանը ձեռնամուխ եղաւ Էգեյեան ծովում գտնուող Թոսոս կղզու մերձակայքում նաւթաորոնողական աշխատանքներին, ինչը Թուրքիան որակեց իբրեւ ոտնձգութիւն իր ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ: Թուրքական կողմն անմիջապէս այդ շրջան ուղարկեց մեծաթիւ ռազմանաւեր ու ինքնաթիռներ, եւ միայն վերջին պահին յաջողուեց խոյս տալ պատերազմից, ինչպէս որ եղաւ 1974 եւ 1976 թուականներին: Դրանից յետոյ կողմերը բաւական մեծ զգուշաւորութիւն են ցուցաբերում, ինչը վերաբերում է նաեւ Կիպրոսի հիւսիսային հատուածի մերձակայքում առկայ ածխաջրածինների շահագործմանը: Ի դէպ, այս խնդիրը խիստ արդիական է երկու երկրների համար էլ, քանի որ նրանք չեն տիրապետում ածխաջրածինների քիչ թէ շատ պաշարների, որոնց կարիքը սուր են զգում նրանց տնտեսութիւնները: Թուրք-հունական յարաբերութիւնների ջերմացում 2009 թուականի վերջից սկսած` թուրք-հունական յարաբերութիւններում նկատուեց որոշակի մերձեցում, ինչին նպաստեցին 2009 թուականի հոկտեմբերի 4-ին Յունաստանում կայացած վաղաժամ խորհրդարանական ընտրութիւնները: Դրանցում յաղթանակ տարաւ ընդդիմադիր Համահունական սոցիալիստական շարժումը, որի լիդէր Գէորգիոս Պապանդրէուն դարձաւ երկրի վարչապետ: Նորընտիր վարչապետն առաջին արտասահմանեան այցը կատարեց դէպի Թուրքիայ եւ հանդիպում ունեցաւ իր թուրք գործընկեր Էրդողանի հետ: 2010 թուականի մայիսի 14-ին Էրդողանն իր հերթին երկօրեայ պաշտօնական այցով մեկնեց Յունաստան, իսկ մինչ այդ յայտարարեց, որ Էգեյեան ծովը երկու երկրների համար պէտք է լինի ոչ թէ բաժանող, այլ` միաւորող ծով: Աթէնքում կողմերը կնքեցին 22 երկկողմանի համաձայնագիր, ինչի համար էլ Էրդողանն իր այցը որակեց որպէս պատմական: Այդ համաձայնագրերն առնչւում էին տնտեսական, առեւտրային, ներքին գործերի, արտաքին քաղաքականութեան, կրթական, կապի, էներգետիկ, զբօսաշրջային եւ շրջակայ միջավայրի ոլորտներին: Չնայած դրան` որեւէ լուրջ առաջընթաց չգրանցուեց կիպրական եւ Էգեյեան ծովի համալիր խնդիրների շուրջ: Աթէնքում Էրդողանն առաջարկեց Էգեյեան ծովի կղզիների վրայ պարեկութիւն կատարող թուրքական ու յունական ինքնաթիռների վրայից հանել ռումբերն ու հրթիռները: Յունական կողմն էլ իր հերթին ցանկութիւն յայտնեց, որ թուրքական կողմը նախապէս իրեն տեղեկացնի յունական կղզիների վրայով թռչող թուրքական ինքնաթիռների թռիչքների մասին: Ի դէպ, Էրդողանի աթէնքեան այցից ընդամէնը 2 ժամ առաջ թուրքական ,F-16է տիպի 6 կործանիչներ խախտեցին յունական օդային սահմանը` թռիչքներ գործելով Էգեյեան ծովի հիւսիսում գտնուող Լեմնոս եւ Լեսբոս կղզիների վրայով: Ստամբուլ վերադառնալուց յետոյ էլ Էրդողանը յայտարարեց մայրցամաքային շելֆի եւ օդային սահմանի խնդիրները Հաագայի միջազգային դատարանի տնօրինութեանը յանձնելու իր մտադրութեան մասին: 2010 թուականի մայիսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն նշեց, որ եթէ Թուրքիայի ու Յունաստանի յարաբերութիւններում ձեւաւորուած նոր մթնոլորտը պահպանուի եւս 5 տարի, ապա կողմերը կը սկսեն կրճատել Էգեյեան ծովի տարածաշրջանում առկայ իրենց սպառազինութիւնը եւ դրանով իսկ զգալի գումարներ կը տնտեսեն: Դաւութօղլուն` որպէս օրինակ, նշեց Թուրքիայի ու Սիրիայի յարաբերութիւնները, երբ նախկինում երկու երկրներն էլ զօրքեր էին կուտակել իրենց ընդհանուր սահմանին, մինչդեռ ներկայումս այնտեղ նման տեսարանի չես հանդիպի: Սեպտեմբերի 9-ին Դաւութօղլուն յայտարարեց. ,աթենքը պէտք է դադարեցնի Էգեյեան ծովի շուրջ իր պահանջները, ինչը կը հանդիսանայ Թուրքիայի անվտանգութեանն ամենամեծ սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից Յունաստանի անունը հանելու պատասխանը: 12 ծովային մղոնի հարցում Թուրքիան միակողմանի քայլեր չի ձեռնարկիէ: Յիշեցնենք, որ Թուրքիայի ,գաղտնի սահմանադրութիւնէ հանդիսացող Ազգային անվտանգութեան քաղաքականութեան նոր փաստաթղթում, որը հաստատուեց հոկտեմբերի 27-ին, նաեւ նշուած է այն մասին, որ այսուհետ յունական ինքնաթիռների կողմից ,վիճելի տարածքներիէ վրայ թռչելը, ինչպէս նաեւ իր տարածքային ջրերը 12 ծովային մղոնի վրայ տարածելու յունական յայտարարութիւնները չեն կարող ,casus belliե-ի առաջացման պատճառ հանդիսանալ: Հոկտեմբերին Էրդողանն այս տարուայ մէջ երկրորդ անգամ մեկնեց Յունաստան` մասնակցելու հոկտեմբերի 22-ին Աթէնքում կայանալիք միջերկրածովեան երկրների կլիմայի փոփոխութեան գագաթաժողովին: Աթէնք մեկնելուց առաջ Էրդողանը խաղաղութեան ուղերձ յղեց Յունաստանին, որում ցանկութիւն յայտնեց, որ Էգեյեան ծովի երկնքում այլեւս չլինեն մարտական ինքնաթիռներ եւ որ թուրք ու յոյն հասարակութիւններն իրենց մտքից հանեն ռազմական բախման հնարաւորութիւնը: Էրդողանի այցից առաջ Յունաստանի վարչապետ Պապանդրէուն իր հերթին յայտարարեց, թէ Էգեյեան ծովը կարող է վերածուել բարեկամօթեան ծովի, եւ որ պէտքէ փոխադարձաբար ինչ-որ բան զոհաբերել` յանուն եւրոպական ընտանիքում իրենց ընդհանուր ապագայի: Բացի այդ, նախքան Աթէնք մեկնելը, Էրդողանը, Իսրայէլի հետ կապուած, վերջնագիր ներկայացրեց Յունաստանին. ,ես չեմ գնայ Աթէնք, եթէ գագաթաժողովին մասնակցի նաեւ Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուն: Ինչպէ՞ս կարող եմ մի վայրում գտնուել այն մարդու հետ, ով հպարտանում է ,ազատութեան նաւատորմիէ դէմ ռազմական գործողութիւններով: Նման մարդու հետ ոչ միայն որեւէ գործ չեմ ուզում ունենալ, այլեւ չեմ ուզում խօսել: Որտեղ նա կայ, ես այնտեղ չկամէ: Սակայն Էրդողանի այս վերջնագիրն անտեղի էր, քանի որ դրանից առաջ Իսրայէլի վարչապետի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Նեթանեահուն չի պատրաստւում մասնակցել աթէնքեան գագաթաժողովին: Յարկ է նշել, որ թուրքական կողմը խորապէս անհանգստացած է ներկայումս իսրայէլա-հունական յարաբերութիւնների ջերմացմամբ: Հոկտեմբերի կէսերին Յունաստանի ու Իսրայէլի ռազմաօդային ուժերը համատեղ զօրավարժութիւններ անցկացրին, ինչից անմիջապէս յետոյ էլ կողմերը ստորագրեցին քաղաքացիական աւիացիայի ինքնաթիռների կողմից օդային տարածքի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը: Թուրքական կողմը նշում էր, որ Իսրայէլի հետ իրենց յարաբերութիւնների վատթարացումից յետոյ Յունաստանն Իսրայէլի հետ քաղաքական խաղում աստիճանաբար զբաղեցնում է Թուրքիայի տեղը: Թուրք-հունական որոշակի մերձեցումը յանգեցրեց նրան, որ 2010 թուականի նոյեմբերի 10-ին` Քեմալ Աթաթուրքի մահուան 72-ամեայ տարելիցի օրը, Աթաթուրքն առաջին անգամ յայտնուեց յունական ,NETէ պետական հեռուստատեսութեան էկրանին: ,պատմութեան մէջ այս օրըէ հաղորդաշարի ժամանակ ներկայացուեց նրա կեանքի մասին պատմող տեսանիւթ: Ռեկորդն այսքանով չսահմանափակուեց, քանի որ Սալոնիկի նորընտիր քաղաքապետ Իոանիս Բուտարիսը յայտնեց քաղաքի հրապարակներից մէկում երիտթուրքերին նուիրուած յուշարձան տեղադրելու իր մտադրութեան մասին, ինչը մեծ դժգոհութիւն առաջացրեց հայ համայնքի շրջանում: Նոյեմբերի վերջին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն Նիւ Եորքում յայտարարեց, թէ որքան արդիւնաւէտ է աշխատում իր կողմից առաջ քաշուած ,զրոյ խնդիր հարեւանների հետէ քաղաքական կուրսը եւ այդ առումով շօշափեց նաեւ Յունաստանի անունը. ,թուրք-հունական 87-ամեայ յարաբերութիւնների պատմութեան ընթացքում կողմերը կնքել էին ընդամէնը 35 համաձայնագիր, մինչդեռ միայն մայիս ամսին մէկ օրում մենք Յունաստանի հետ կնքեցինք միանգամից 22 համաձայնագիրէ: Ներկայումս թուրք-հունական որոշակի մերձեցման մասին են խօսում նաեւ երկու երկրների բարձրաստիճան զինուորականների այցերը: Նոյեմբերի 22-ին Թուրքիայ այցելեց Յունաստանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Դիմիտրիոս Էլեֆսինիոտիսը, որը հանդիպում ունեցաւ իր թուրք գործընկեր, բանակային ծովակալ Ուղուր Յիղիթի հետ, ինչպէս նաեւ Թուրքիայի Գլխաւոր շտաբի պետ, բանակի գեներալ Սեբահաթթին Ըշըք Քօշաների հետ: Իսկ ահա դեկտեմբերի 8-ին Թուրքիայ այցելեց Յունաստանի Ցամաքային զօրքերի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ֆրագկուլիս Ֆրագկոսը, որը նոյնպէս հանդիպեց իր թուրք գործընկեր, բանակի գեներալ Էրդալ Ջեյլանօղլուի եւ Թուրքիայի Գլխաւոր շտաբի պետի հետ: Նոյեմբերի 26-ին թուրքական լրատուամիջոցները յայտնեցին, թէ Թուրքիան ճանաչել է Յունաստանի 12 ծովային մղոնանոց գօտին, եւ որ այդ շոկային պայմանաւորուածութիւնը ձեռք է բերուել երկու երկրների ԱԳՆ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Սակայն Էրդողանը յայտարարեց, որ այդպիսի ոչ մի համաձայնագիր էլ չկայ, եւ որ բանակցութիւնները դեռ ընթացքի մէջ են: Դաւութօղլուն էլ իր հերթին նշեց, թէ այդ հարցում կայ առաջընթաց, սակայն այս պահին մանրամասների մասին խօսելու կարիք չկայ: Էգեյեան հակամարտութիւնն արդէն տասնամեակներ շարունակ չի կորցնում իր արդիականութիւնը: Նախորդ տարուանից գրանցուած յոյն-թուրքական մերձեցումը կողմերի մօտ որոշակի յոյսեր է արթնացրել վերոնշեալ խնդիրների կարգաւորման ուղղութեամբ: Սակայն դրանք (գումարած նաեւ կիպրական խնդիրը) շատ խրթին բնոյթ են կրում, ինչի մասին վկայում է նաեւ Էրդողանի յուսահատութիւնը եւ տուեալ խնդրի շուրջ Հաագայի միջազգային դատարան դիմելու մասին յայտարարութիւնը: Հարցի կարգաւորմանը կարող է նաեւ նպաստել այն, որ ներկայումս Յունաստանը ոչ միայն խնդիրներ չի յարուցում Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան հարցում, այլեւ ակտիւօրէն հանդէս է գալիս դրա օգտին: Նոյեմբերի 25-ին Յունաստանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Գրիգորիս Դելաւեկուրասը յայտարարեց, որ ներկայումս Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան գործընթանցն առաջ է շարժւում ,կրիայի արագութեամբէ եւ որ իրենց կարծիքով` 2011 թուականի յունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրութիւններից յետոյ պէտք է Եմ-թուրքիայ գագաթաժողով գումարել, որը Թուրքիայի համար կը հանդիսանայ ինքնատիպ ,ճանապարհային քարտէզէ եւ նոր ռիթմ կը հաղորդի բանակցային գործընթացին: 11974 թուականին ծովային խոշոր երկրներն ընդունեցին բացառապէս տնտեսական գօտու (ԲՏԳ) մասին կ'ոնցեպցիան: Դրանով ԲՏԳ սահման համարուեց տարածքային ջրերից դուրս ընկած մինչեւ 200 ծովային մղոնը (370.4 կիլոմետր): Հայկ Գաբրիէլեան
  -   Յօդուածներ