Գիւմրիում կը ցուցադրուի Ռուբէն Սուվարու` «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող նկարների շարքը


Գիւմրիում կը ցուցադրուի Ռուբէն Սուվարու` «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող նկարների շարքը

  • 11-12-2010 11:52:57   | Հայաստան  |  Մշակոյթ
 ԳԻՒՄՐԻ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 11 եւ 12-ին Գիւմրի քաղաքում, Ս. Նիկոլայ Հրաշագործի եկեղեցուն կից «Պատուոյ Բլուր» յուշահամալիրում, կը ցուցադրուի Ռուբէն Սուվարու` «Աստծուն որոնելիս» խորագիրը կրող նկարների շարքը: Ցուցահանդէսը կը մեկնարկի դեկտեմբերի 11-ին, ժամը 14:00-ին օրհնութեան արարողութեամբ` Ալեքսանդրա թագուհու տաճարի հոգեւոր հօր` վանահայր Անդրեյի ձեռամբ: Հայաստանի տարբեր մարզերում առաջին անգամ գրաֆիկայի ժանրում ցուցադրւում էն Հայաստանի Հանրապետութիւնում նմանօրինակը չունեցող մանրանկարներ, որոնք ամբողջութեամբ գրիչով էն արուած: Արտայայտում էն ՄԱՐԴՈՒ ԵՒ ՏԻԵԶԵՐՔԻ կապը, ունէն փիլիսոփայական եւ պատմական յենք: Ցուցահանդէսը նպատակ ունի արուեստի կախարդական երկխօսութեան միջոցով մարդու մէջ բացայայտելու Աստծուն: «Մարդ պէտք է առաջինը Աստծուն բացայայտի իր մէջ, իր կ'ողքինի, այնուհետեւ նրան փնտրի երկնքում»,-ասում է նկարիչը: «Աստծուն որոնելիս» խորագրով նկարների ցուցադրութիւնը շարունակականութիւն ունեցող ցուցահադեսների շարք է: Այն յունիս ամսին առաջին անգամ ցուցադրուել է Վանաձոր քաղաքում: Սեպտեմբերի 22-ից 24-ը Երեւանում տեղի ունեցաւ նկարների բացօթեայ ցուցադրութիւնը: Ռուբէն Սուվարին ծնուել է 1982թ.-ին հայրենիքից հեռու` Ղազախստանի Ցելինագրադ քաղաքում (այժմ` մայրաքաղաք Աստանայ): Մէկ տարի անց` 1983-ին, ընտանիքով հաստատուել էն Վանաձորում: Առաջին անգամ լրջօրէն նկարչութեամբ զբաղուել է, երբ 23 տարեկան էր: Աշակերտել է երջանկայիշատակ լօռեցի նկարիչ Խաչիկ Ղարաբեկեանին:
  -   Մշակոյթ