«Ժառանգութիւնը» նպաստելու է Հայաստանում Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ ժողովրդավարութեան կայացմանը<br />


«Ժառանգութիւնը» նպաստելու է Հայաստանում Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ ժողովրդավարութեան կայացմանը

  • 10-12-2010 18:14:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրուայ կապակցութեամբ «Ժառանգութիւն» կուսակցութիւնը դեկտեմբերի 10-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «Այսօր աշխարհի առաջադէմ երկրները նշում են Մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրը: Օրուայ խորհուրդը մեզ պարտաւորեցնում է ոչ միայն աւելի հետեւողական լինել մեր երկրում մարդու իրաւունքների պաշտպանութեանն ուղղուած պայքարում, այլեւ երախտագիտությամբ վերհիշել բոլոր նրանց, ովքեր զոհվեցին կամ տուժեցին Հայաստանում մարդու իրաւունքների ոտնահարումների դէմ մարտնչելիս: 1948թ. ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի կողմից ընդունուած Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները Հայաստանի անկախացումից յետոյ նույնպես ամրագրուեցին ՀՀ Սահմանադրութիւնում: Բայց ցավալի իրողութիւն է այն, որ առայժմ անհատի իրաւունքները մեզանում պաշտպանուած չեն, եւ մայր Օրէնքում դրա ամրագրումը կրում է սոսկ ձեւական բնոյթ: Քաղաքացիական հասարակութեան կայացման կարեւորագոյն պայմաններից մէկը թերեւս տուեալ պետութիւնում մարդու իրաւունքների պաշտպանութեան իրական վիճակով է պայմանաւորուած, ինչը, ցավոք, մեզանում անբաւարար վիճակում է: Հայրենի բանտախցերում քաղբանտարկյալների առկայութիւնը մարդու իրաւունքների փաստացի գնահատականն է Հայաստանում, ինչը նաեւ մեր պետութեան ամօթն է ու ժողովրդավարութեան կայացման գլխաւոր խոչընդոտներից մէկը: «Ժառանգութիւնը» համոզմունք է յայտնում, որ Հայաստանում մարդու իրաւունքների ու հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան գործում իրական ժողովրդավարութեան հաստատումը եւ քաղաքացիական հասարակութեան ձեւաւորումը այլընտրանք չունեն, եւ իր բոլոր հնարաւորութիւններով նպաստելու է մեր հայրենիքում Մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ ժողովրդավարութեան կայացմանը»:
  -   Մարդու իրաւունքներ