«Երեւան ջուր» եւ «արմէնտել» ընկերութիւնները կհամագործակցեն Երեւանի բնակիչների իրազեկման հարցում<br />


«Երեւան ջուր» եւ «արմէնտել» ընկերութիւնները կհամագործակցեն Երեւանի բնակիչների իրազեկման հարցում

  • 10-12-2010 16:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Երեւան ջուր» եւ «արմէնտել» (ապրանքանիշը` Beeline) ընկերութիւնները կհամագործակցեն ջրամատակարարման հետ կապուած հարցերի վերաբերեալ բնակիչներին իրազեկման գործում: Ընկերութիւնների միջեւ ստորագրուած պայմանագրի համաձայն, ջրամատակարարման պլանային դադարեցման եւ վարձավճարի չափի վերաբերեալ Երեւան քաղաքի ջրամատակարարման համակարգի յաճախորդները կտեղեկացվեն քաղաքային հեռախօսով` ձայնային ծանուցումների միջոցով: Այսուհետ, ջրամատակարարման պլանային դադարների, ինչպէս նաեւ ջրի վարձավճարի չափի վերաբերեալ տեղեկություններին ջրամատակարարման համակարգի յաճախորդները նախապէս կտեղեկացվեն 20 վայրկեան տեւողությամբ ձայնային ծանուցումների միջոցով: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրութեան, ընկերություններն նախապէս իրականացրել են 5 հեռախօսային փորձարկային ծանուցում մայրաքաղաքի տարբեր հատուածներում` ջրամատակարարման դադարեցման եւ վարձավճարի պարտքի վերաբերեալ, որոնց արդիւնքները կարելի է համարել բաւարար:
  -   Հասարակութիւն