Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն է տուել հայրենադարձութեան գործընթացի կազմակերպման հայեցակարգին<br />


Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն է տուել հայրենադարձութեան գործընթացի կազմակերպման հայեցակարգին

  • 09-12-2010 16:54:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 9-ի նիստում Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն է տուել հայրենադարձութեան գործընթացի կազմակերպման հայեցակարգին: Հայրենադարձությունը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում եւ մի շարք այլ փաստաթղթերում դիտարկւում է որպէս պետական քաղաքականութեան կարեւոր բաղադրիչ: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հայեցակարգի հիմքում դրուած չէ աշխարհասփիւռ հայութեան զանգվածային հայրենադարձութեան կազմակերպումը: Հայեցակարգում սահմանուող դրոյթները վերաբերում են այն հայերին, ովքեր ցանկութիւն կյայտնեն բնակութիւն հաստատել Հայաստանում: Նրանք կարող են լինել անհատներ կամ ընտանիքներ:
  -   Հասարակութիւն