«Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» օրէնքի գործողութեան ժամկէտն երկարաձգուեց


«Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» օրէնքի գործողութեան ժամկէտն երկարաձգուեց

  • 08-12-2010 19:45:33   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջութեամբ ընդունեց «Սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացիների մասին» օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին կառավարութեան հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, օրէնքի գործողութեան ժամկէտն երկարաձգուեց մինչեւ ընթացիկ տարուայ նոյեմբերի 1-ը, ինչը հնարաւորութիւն կ'ընձեռնի մինչեւ 2010թ.-ի աշնանային զօրակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինուորական ծառայութիւնից խուսափած քաղաքացիներին սահմանուած ժամկէտում մուծել համապատասխան վճարը, որից յետոյ կը դադարեցուի նրանց նկատմամբ յարուցուած քրէական հետապնդումը: 18 տարեկանից մինչեւ 27 տարեկան բոլոր զօրահաւաքներից խուսափելու համար ընդհանուր առաւելագոյն վճարի գումարը կազմում է 1 մլն 800 հազար դրամ: Առանձին կատեգորիաների համար նախատեսուած էն նաեւ զեղչեր, մասնաւորապէս, եթէ այդ ընթացքում սահմանուած կարգի խախտմամբ պարտադիր զինուորական ծառայութիւն չանցած քաղաքացին սովորել է բուհում է, կամ երկու երեխայ է ունեցել, կամ ծնողներից մէկը հաշմանդամի կարգ ունի եւ այլն: Նշենք, որ օրէնքը գործում է 2003թ.-ից, եւ մինչ այժմ շուրջ 5 հազար մարդ օգտուել է օրէնքի գործողութիւնից:
  -   Հասարակութիւն