Սպիտակի երկրաշարժի զոհերի յիշատակին նուիրուած միջոցառումներ են կազմակերպուել Մոսկուայում եւ Մինսկում<br />


Սպիտակի երկրաշարժի զոհերի յիշատակին նուիրուած միջոցառումներ են կազմակերպուել Մոսկուայում եւ Մինսկում

  • 08-12-2010 18:48:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՄՈՍԿՈՒԱ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը եւ դեսպանատան աշխատակիցները ծաղկեպսակ դրեցին Մոսկուայի Սուրբ Յարութիւն եկեղեցու տարածքում գտնուող երկրաշարժի զոհերին յիշատակին նուիրուած խաչքարին: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Մոսկուայի հայ համայնքի ներկայացուցիչները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, նոյն օրը Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի յիշատակը հավերժացնող խաչքարի մօտ կայացել է երկրաշարժի 22-րդ տարելիցին նուիրուած սգոյ արարողութոյւն հայ համայնքի ներկայացուցիչների եւ Բելառուսում Հայաստանի դեսպանութեան անձնակազմի մասնակցութեամբ: Դեսպանութեան անձնակազմն ու համայնքի առաջնորդը ծաղիկներ են դրել յուշաքարին, հաւաքուածները մէկ րոպե լռութեամբ յարգել են երկրաշարժի զոհերի յիշատակը: Անցկացուել է եկեղեցական ծիսակատարություն:
  -   Քաղաքական