Պաշտպանւում են սպառողների շահերը


Պաշտպանւում են սպառողների շահերը

  • 05-05-2011 13:29:26   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մայիսի 5-ի նիստում ՀՀ կառավարութիւնն իր նախկին որոշումներից մէկում կատարել է փոփոխութիւններ եւ լրացումներ, ինչը պայմանաւորուած է կաթի եւ կաթնամթերքի արտադրութեան ոլորտում օգտագործուող անարատ կաթի պահանջարկի աւելացման, ինչպէս նաեւ սպառողների շահերի պաշտպանութեան անհրաժեշտութեամբ: Ներկայումս կաթի եւ կաթնամթերքի արտադրութիւնում օգտագործւում են զգալի քանակութեամբ անարատ չոր կաթ, չոր իւղազերծ կաթ, կաթնային չոր շիճուկ եւ անարատ չոր սերուցք, որոնց մասին սպառողը լիարժէք տեղեկութիւն չի ստանում: Չոր կաթի համատարած օգտագործման հետեւանքով նուազում են անարատ կաթի մթերման ծաւալն ու գինը: Որոշման ընդունումը կը խթանի կաթնամթերք արտադրող տնտեսվարողների միջեւ մրցակցութեան ծաւալումը, անարատ կաթի պահանջարկի եւ մթերման գնի աւելացումը` նպաստելով անասնաբուծութեան զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանութեանը: Կառավարութիւնը նաեւ հաստատել է ձկնաբուծական մթերքների արտադրութեան ձեռնարկութիւններում վտանգի աղբիւրների վերլուծութեան եւ կրիտիկական կէտերի հսկման (ՎԱՒԿԿՀ) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը, որը կ'երաշխաւորի թողարկուող մթերքի անվտանգութիւնը` նպաստելով արտահանման խթանմանն ու սպառողների շահերի պաշտպանութեանը:
  -   Տնտեսութիւն