Վրաստանում պահպանւում է թերսնման չափաւոր մակարդակը


Վրաստանում պահպանւում է թերսնման չափաւոր մակարդակը

  • 08-12-2010 14:04:59   |   |  Յօդուածներ
Բնակչութեան անապահով խաւն այնպիսի աղքատիկ սննդակարգ ունի, որ մասնագէտները շտապում էն զգուշացնել թերսնման վտանգի մասին: Այս տարի Վրաստանում սննդամթերքի գների այնպիսի կտրուկ աճ է գրանցուել, որ բժիշկները եւ մասնագէտները ահազանգում էն բնակչութեան աղքատ շերտերի մօտ թերսնման վտանգի մասին: Իր խոհանոցով եւ բերրի հողերով յայտնի Վրաստանը մեծապէս կախուած է ներմուծուած սննդամթերքից, որից միայն 12 տոկոսն է երկրի ներսում արտադրւում: Համաշխարհային շուկայում գրանցուած կտրուկ գնաճն այդպէս էլ չյաջողուեց մեղմել տեղական արտադրանքի հաշուին, որն արդէն իսկ վնասուել էր երաշտի պատճառով: Հացահատիկի գների թանկացման հետեւանքով` սպիտակ հացի գինը 40 թեթրիից հասել է 55-ի (մօտաւորապէս 30 ցենտ), իսկ վրացական ,շօթիէ հացի գինը դարձել է 80 թեթրի, նախկին 60-ի փոխարէն: Միսը, կաթնամթերքը եւ այլ ապրանքները թանկացել էն միջինում 25 տոկոսով: Իսկ, օրինակ, հնդկաձաւարի գինը բարձրացել է 80 տոկոսով: ,գները համարեա օրական աճում էն, իսկ մեր եկամուտը` պակասում: Պէտք է մեր ունեցածով ծայրը ծայրին հասցնենք եւ կրճատենք ծախսերը: Քիչ թէ շատ կրճատել ենք քաղցրեղէնի եւ մրգի վրայ ծախսուող գումարը: Պէտք է փող հետ գցել, որովհետեւ սննդամթերքի գները, հաւանաբար, կը շարունակեն աճել նաեւ ձմռանըէ, - ասում է Թբիլիսիի 32-ամեայ բնակչուհի Լիա Սեֆաշուիլին: 48-ամեայ Մարինա Սիբաշուիլին ասում է, որ այժմ միայն սննդամթերք գնելու համար ամսական 500 լարի (մօտաւորապէս 280 դոլար) է ծախսում, ինչը կազմում է նրա`4 անդամից բաղկացած ընտանիքի բիւջէի 70 տոկոսը: ,մեր սնունդն առանձնապէս բազմազան չէ`կարտոֆիլ, մակարոնեղէն, բրինձ, լոբի, թէյ, բուսական յուղ, եւ այսպէս շարունակ: 500 լարիով հնարաւոր չէ ձուկ կամ միս առնել: Երբեմն կարող ենք սառեցուած հաւի կտորներ մեզ թոյլ տալ: Երեխաներս 13 եւ 14 տարեկան էն, եւ էս իսկապէս վախենում եմ, որ նրանք բաւարար սնունդ չէն ստանումէ: ,բայց ի՞նչ կարող եմ անել: Պէտք է մի կերպ ապրել: Անհրաժեշտ է մուծել # յարկերը եւ շարունակել վճարել մեր երեխաների կրթութեան համար, այդ պատճառով էլ ուտելիքն ընտրում ենք`հիմնուելով ոչ թէ անհրաժեշտութեան կամ օգտակարութեան, այլ գների վրաէ, - բացատրում է կինը: Սննդի քաղաքականութեան հետազօտութեան ինստիտուտի` 2010-ի համար հրապարակած Սովի գլոբալ ինդեքսի համաձայն` վերջին քսան տարիների ընթացքում Վրաստանին յաջողուել է բարելաւել բնակչութեան սննդառութեան միջին մակարդակը, սակայն ,թերսնման չափաւոր մակարդակըէ դեռեւս պահպանւում է: Վրաստանի խորհրդարանի ֆինանսական յանձնաժողովի վիճակագիր Սօսոյ Արչուաձէն նշում է. ,ներկայում բնակչութեան 5-7 տոկոսը տառապում է քաղցից: Նրանք օրական 1600 կիլոկալորիայից պակաս էն սպառում: Բացի այդ, բնակչութեան 30-40 տոկոսը պատշաճ սնունդ չի ստանում: Նրանք ստանում էն բաւարար չափով կալորիաներ, սակայն ճարպերի, սպիտակուցների եւ ածխաջրերի յարաբերակցութիւնը նրանց մօտ սխալ է: Կարելի ամբողջ օրը հացի եւ շաքարաջրի հաշուին ապրել, սակայն դա չի կարելի պատշաճ սնունդ համարելէ: Բժշկական փորձագէտների խօսքերով` Վրաստանի բնակչութեան սննդառութեան մակարդակի վերաբերեալ վերջին տարիներին համապարփակ ուսումնասիրութիւն չի իրականացուել: ,դժբախտաբար, ֆինանսական միջոցների պակասը թոյլ չի տալիս սննդառութեան տարբեր կատեգորիաների ուսումնասիրութիւններ իրականացնել: Պէտք է պարզենք` արդեօ՞ք սննդամթերքի պակաս կայ: Մեր ուսումնասիրութիւնների արդիւնքում պարզուել է, որ գիւղերի բնակչութեան մի մասը օրական ընդամէնը մէկ կիլոգրամ հաց է սպառում, ուրիշ ոչինչէ,- ասում է Սանիտարիայի եւ հիգիենայի հետազօտական ինստիտուտի մասնագէտ Գուլիկոյ Դուալին: Հիւանդութիւնների վերահսկման եւ հասարակական առողջութեան ազգային կենտրոնի տուեալներով` սննդառութեան մակարդակի վերաբերեալ վերջին ուսումնասիրութիւնն իրականացուել է 2009 թուականին, սակայն անցկացուել է միայն 5 տարեկանից փոքր երեխաների, յղիների եւ վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: ,այս ուսումնասիրութեան արդիւնքում` հետազօտուողների մօտ քրոնիկական թերսնում, [նորմալ] սննդառութեան խախտում, աւելորդ քաշ եւ երկաթի պակասի հետեւանքով առաջացած սակաւարիւնութիւն է յայտնաբերուել: Հինգ տարին չլրացած երեխաների 11 տոկոսի մօտ քրոնիկական թերսնում է յայտնաբերուել, ինչը նշանակում է, որ նրանց աճը սպառնալիքի տակ էր, եւս 23 տոկոսը տառապում էին երկաթի պակասի հետեւանքով առաջացած սակաւարիւնութեամբ, որը գրանցուել էր նաեւ վերարտադրողական տարիքի կանանց 24 տոկոսի մօտ, եւս 42 տոկոսը տառապում էր աւելորդ քաշիցէ, - նշում է կենտրոնի մասնագէտ Լելա Ստուրուան: ,այս հետազօտութիւնների շնորհիւ պարզուել է, որ երկրում անհաւասարակշռուած սննդակարգի պատճառով լուրջ խնդիրներ էն առաջացել: Եթէ այդ ամէնին աւելացնենք մթերքների գների ներկայիս աճը եւ ինֆլեացիան, կարելի է ենթադրել, որ իրադրութիւնը կբարդանաէ, - եզրակացնում է Ստուրուան: Վրացիները տեղեակ էն խնդրից, սակայն, շատերն ասում էն, որ պարզապէս ի վիճակի չէն իրենց աւելի օգտակար սնունդ թոյլ տալ: ,ամռանը մեր այգում աճեցրած վարունգը, լօլիկը եւ միրգն ենք ուտում: Միս ու պանիր լաւագոյն դէպքում ամիսը մէկ անգամ ենք մեզ թոյլ տալիս: Ձմռանը հիմնականում բանջարեղէն ենք ուտում. սա աւելի մատչելի էէ, - պատմում է Վրաստանի արեւմտեան` Սիղնաղի շրջանի Վակիրի գիւղի բնակչուհի Նանա Թարքաշուիլին` նկարագրելով իրենց աղքատիկ սննդակարգը, որը համալրւում է սեփական այգում աճեցուած բերքով: ,էս աշխատավարձ եմ ստանում, եւ դրա շնորհիւ մենք շատերից լաւ ենք ապրում: Գիւղում շատերը կայուն եկամուտ չունէն, եւ նոյնիսկ տօն օրերին չէն կարող իրենց թոյլ տալ միս գնելէ: Մանանա Վարդիաշուիլի, ազատ լրագրող Կովկասեան լրատու # 569 4-ը դեկտեմբերի, 2010թ.
  -   Յօդուածներ