Մարդու իրաւունքների շուրջ ԵՄ-Հայաստան հանդիպումն անցաւ կառուցողական մթնոլորտում<br />


Մարդու իրաւունքների շուրջ ԵՄ-Հայաստան հանդիպումն անցաւ կառուցողական մթնոլորտում

  • 08-12-2010 13:26:00   |   |  Մարդու իրաւունքներ
 ԲՐԻՒՍԷԼ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 7-ին Բրիւսէլում կայացաւ Մարդու իրաւունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխօսութեան երկրորդ հանդիպումը: Հայկական պատուիրակութիւնը ղեկավարում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարինէ Ղազինեանը: Պատուիրակութեան կազմում էին Արդարադատութեան փոխնախարար Նիկոլայ Առուստամեանը եւ արտաքին գործերի նախարարութեան ու ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչութեան աշխատակիցներ: ԵՄ պատուիրակութիւնը գլխաւորում էր Մարդու իրաւունքների հարցերով ԵՄ Արտաքին յարաբերութիւնների եւ անվտանգութեան քաղաքականութեան Բարձր ներկայացուցչի Անձնական ներկայացուցիչ Ռիինա Կիոնկան: Մարդու իրաւունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխօսութեան երկրորդ հանդիպումն անցաւ բաց եւ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում արծարծուեց փոխադարձ հետաքրքրութիւն եւ մտահոգութիվւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Ամփոփելով մարդու իրաւունքների շուրջ երկխօսութեան առաջին հանդիպման արդիւնքները, հայկական պատուիրակութիւնն անդրադարձաւ Հայաստանում մարդու իրաւունքների իրավիճակին` մասնաւորապէս մարդու իրաւունքների պաշտպանութեան ազգային համակարգին եւ դրա կիրարկմանը, դատական համակարգի գործունէութեանը, միաւորումներ կազմելու եւ հաւաքներ անցկացնելու ազատութեանը, արտայայտուելու եւ մամուլի ազատութեանը, ընտրութիւններին եւ ընտրական համակարգին, կրօնի եւ հաւատքի ազատութեանը, բանտարկեալների իրաւունքներին` ներառեալ խոշտանգումների, դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նուաստացնող վերաբերմունքի դէմ պայքարին առնչուող հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ միջազգային ատեանների մասնաւորապէս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եւրոպայի Խորհրդի շրջանակներում Հայաստանի եւ Եւրոպական Միութեան միջեւ մարդու իրաւունքների խրախուսմանն ուղղուած համագործակցութեան հարցեր:
  -   Մարդու իրաւունքներ