Բուլղարիայում տեղի է ունեցել բուլղարերէն եւ հայերէն թարգմանությամբ հրատարակուած գրքերի շնորհանդէս<br />


Բուլղարիայում տեղի է ունեցել բուլղարերէն եւ հայերէն թարգմանությամբ հրատարակուած գրքերի շնորհանդէս

  • 06-12-2010 17:08:00   |   |  Մշակոյթ
 ՍՈՖԻԱ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 2-ին Սբ. Կիրիլլի եւ Սբ. Մեթոդիոսի անուան Ազգային գրադարանում տեղի է ունեցել 2010թ. «Բուլղարիայում Հայաստանի մշակոյթային տարի» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ բուլղարերէն եւ հայերէն թարգմանությամբ հրատարակուած Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցութիւնը ռուս Լ թուրքական պատերազմին» գրքի, Հրանտ Մաթեւոսեանի «Աստուած էս ինչ սիրուն աշխարհ է» եւ Վանյա Պետկովայի «Հայկական երգեր» վիպակների եւ բանաստեղծութիւնների ժողովածուների, «Սասունցի Դավիթ» էպոսի եւ «Կրալի Մարկո» լեգենդի շնորհանդէսը եւ գեղարուեստական երեկոն: Միջոցառման հանդիսաւոր բացմանը ելոյթներով հանդէս եկան Բուլղարիայի մշակոյթի փոխնախարար Դիմիտր Դերելիեվը, Սբ. Կիրիլլի եւ Սբ. Մեթոդիոսի անուան ազգային գրադարանի տնօրէն Բորյանա Խրիստովան եւ Բուլղարիայում Հայաստանի դեսպանութեան խորհրդական Յասմիկ Դաշտոյեանը: Դիմիտր Դերելիեվն, անդրադառնալով հայ- բուլղարական մշակոյթային համագործակցութեանը, նշեց, որ դրանք նոյնքան կայուն ու ամուր են, որքան երկու ժողովուրդների դարաւոր բարեկամութիւնը: Յասմիկ Դաշտոյանն իր խօսքում դեսպանութեան անունից երախտագիտության խօսք յայտնեց Բուլղարիայի մշակոյթի նախարարին եւ շնորհանդէսին ներկայ փոխնախարար Դիմիտր Դերելիեվին, բոլոր հովանավոներին եւ գեղարուեստական երեկոյին մասնակից բուլղար եւ հայ դերասաններին ու մտաւվորականներին: Այնուհետեւ Հ.Դաշտոյեանը Սբ. Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի հայագիտական ամբիոնի դասախօս Յակոբ Օրհմանջյանին յանձնեց ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալը բուլղարական «Մարկո Կրալ» էպոսի հայերէն թարգմանության եւ Հրանտ Մաթեւոսեանի «Հատընտիր»-ի բուլղարերն թարգմանության համար: ՀՀ մշակոյթի նախարարութեան ոսկէ մեդալով պարգեւատրուեց նաեւ գրադարանի մասնագէտ Արմանդ Բասմաջեանը «Սասունցի Դավիթ» եւ «Հայերի մասնակցութիւնը ռուս-թուրքական պատերազմին» գրքի բուլղարերէն թարգմանության համար:
  -   Մշակոյթ