«Նարեկացի» արուեստի միութեան հիմնադիր նախագահ Նարեկ Յարութիւնեանը պարգեւատրուեց ՀՀ վարչապետի յուշամեդալով<br /> <br />


«Նարեկացի» արուեստի միութեան հիմնադիր նախագահ Նարեկ Յարութիւնեանը պարգեւատրուեց ՀՀ վարչապետի յուշամեդալով

  • 04-12-2010 21:39:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 3-ին Հաշմանդամների միջազգային օրուայ առթիւ «Արամ Խաչատրեան» համերգասրահում տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան կողմից վաւերացուած «Հաշմանդամութիւն ունեցող անձանց իրաւունքների մասին» Մակ-ի կ'ոնուենցիային նուիրուած յատուկ միջոցառում` «Միանանք յանուն հաւասար հնարաւորութիւնների» խորագրով: Հաշմանդամների միջազգային օրուայ առթիւ եւ հաշմանդամութիւն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման գործում Երեւանում եւ Շուշիում ունեցած նշանակալի աւանդի համար «Նարեկացի» արուեստի միութեան հիմնադիր նախագահ Նարեկ Յարութիւնեանը պարգեւատուեց ՀՀ վարչապետի յուշամեդալով: «Նարեկացի» արուեստի միութիւնը /2004թ.` Երեւան, 2006թ.` Շուշի/ բացառիկ մշակութային օջախներից է, որտեղ գործում էն բոլոր անհրաժեշտ պայմանները հաշմանդամների ազատ տեղաշարժման համար: Կենտրոնի առաքելութիւններից մէկն է` ստեղծել հաւասար պայմաններ բոլորի համար եւ դրանով իսկ նպաստել հաշմանդամների` հասարակութեանը լիարժէք ինտէգրուելուն: Հանդիսանալով որպէս մատչելի միջավայր` կենտրոնը մեծ հնարաւորութիւններ է ընձեռում նրանց ոչ միայն մասնակցելու միջոցառումներին, այլեւ ներկայանալու իրենց ստեղծագործութիւններով: ՀՀ վարչապետի յուշամեդալով պարգեւատրուեցին նաեւ «Վիւասել-մտս» ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռ. Յիրիկեանը, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կրթութեան ազգային ինստիտուտի տնօրէն Ն. Ղուկասեանը, «Արաբկիր» բուժուերականգնողական կենտրոնի վիրաբոյժ Կ. Քոլոյեանը, Հայաստանի Հանրային Ռադիօն: Միջոցառմանը ներկայ էին ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսեանը, ՀՀ օրէնսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հհ-ում հաւատարմագրուած դեսպաններ, գործատուներ, հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորեանը: Ելոյթ ունեցան հայկական երգարուեստի ներկայացուցիչներ, այդ թւում նաեւ հաշմանդամութիւն ունեցող անձինք: ՆԱՄ հասարակայնութեան հետ կապերի պատասխանատու` Ն. Հայրապետեան
  -   Մամլո հաղորդագրություն