ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը կոչ է անում ՀՌԱՀ-ին գործել անաչառ եւ թափանցիկ
02-12-2010 21:02:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 16-ին եւ դեկտեմբերի 23-ին կամփոփուեն Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի կողմից յայտարարուած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռարձակողների լիցենզաւորման մրցոյթների արդիւնքները:
ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը կոչ է արել Յանձնաժողովին, լիցենզավորված անձի ընտրութիւնն իրականացնելիս, գործել անաչառ եւ թափանցիկ` ղեկավարվելով օրինականութեան, անկողմնակալութեան եւ արդարութեան սկզբունքներով, նկատի ունենալով, որ մրցոյթների արդիւնքները անվերապահօրէն կանդրադառնան տեղեկատուութեան ոլորտում մարդու իրաւունքների պաշտպանուածութեան մակարդակի վրայ:
Պաշտպանը պատրաստ է, իր իրաւասութիւնների շրջանակում, մրցոյթների կազմակերպման եւ անցկացման առնչութեամբ քննարկել մարդու իրաւունքների խախտման վերաբերեալ ցանկացած բողոք, ինչպէս մինչեւ մրցոյթների արդիւնքների ամփոփումը, այնպէս էլ ամփոփումից յետոյ: