ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը կոչ է անում ՀՌԱՀ-ին գործել անաչառ եւ թափանցիկ<br />


ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը կոչ է անում ՀՌԱՀ-ին գործել անաչառ եւ թափանցիկ

  • 02-12-2010 21:02:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 16-ին եւ դեկտեմբերի 23-ին կամփոփուեն Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի կողմից յայտարարուած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռարձակողների լիցենզաւորման մրցոյթների արդիւնքները: ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը կոչ է արել Յանձնաժողովին, լիցենզավորված անձի ընտրութիւնն իրականացնելիս, գործել անաչառ եւ թափանցիկ` ղեկավարվելով օրինականութեան, անկողմնակալութեան եւ արդարութեան սկզբունքներով, նկատի ունենալով, որ մրցոյթների արդիւնքները անվերապահօրէն կանդրադառնան տեղեկատուութեան ոլորտում մարդու իրաւունքների պաշտպանուածութեան մակարդակի վրայ: Պաշտպանը պատրաստ է, իր իրաւասութիւնների շրջանակում, մրցոյթների կազմակերպման եւ անցկացման առնչութեամբ քննարկել մարդու իրաւունքների խախտման վերաբերեալ ցանկացած բողոք, ինչպէս մինչեւ մրցոյթների արդիւնքների ամփոփումը, այնպէս էլ ամփոփումից յետոյ:
  -   Մարդու իրաւունքներ