Կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նպատակով Երեւան է ժամանել Լեհաստանի արժեթղթերի գործակալութեան պատուիրակութիւնը<br />


Կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նպատակով Երեւան է ժամանել Լեհաստանի արժեթղթերի գործակալութեան պատուիրակութիւնը

  • 30-11-2010 17:46:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման նպատակով Երեւան է ժամանել Լեհաստանի արժեթղթերի գործակալութեան պատուիրակութիւնը նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալի գլխաւորութեամբ: Նոյեմբերի 30-ին լեհական պատուիրակութեանն ընդունել է Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը: Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, քննարկուել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման գործընթացին գործակալութեան հնարաւոր մասնակցութեան հետ կապուած հարցեր: Ք.Ժարնոտալը ներկայացրել է իր ղեկավարած գործակալութեան հնարաւորութիւններն ու փորձը ազգային փաստաթղթերի արտադրութեան եւ մատակարարման բնագաւառում` նշելով, որ գործակալութիւնն անհատական տուեալների քարտեր, անձնագրեր եւ վիզաներ է մատակարարում նաեւ արտասահմանեան մի շարք երկրների: Ըստ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի մամուլի գրասենեակի, Ա.Բաղդասարեանը կարեւորել է Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման, ինչպեսեւ կադրերի պատրաստման ու վերապատրաստման գործընթացում լեհական կողմի հետ փորձի փոխանակման կազմակերպումը եւ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատւութեան իրականացումը:
  -   Քաղաքական