Յարձակման է ենթարկուել Աֆղանստանում գտնուող հարաւկորէական ճամբարը


Յարձակման է ենթարկուել Աֆղանստանում գտնուող հարաւկորէական ճամբարը

  • 05-05-2011 09:40:07   | Աֆղանստան  |  Միջազգային
Երէկ յարձակման է ենթարկուել Աֆղանստանի Պարուան նահանգում գտնուող հարաւկորէական մի ճամբար, որտեղ ապրում են քաղաքացիական մասնագէտներ, ոստիկաններ եւ ռազմական պահակախումբ: Այս մասին տեղեկացնում է www.vesti.ru-ն: «Աշեօնայ» կոչուող ճամբարի տարածքում պայթել է չորս հրթիռ: Այժմ հարաւկորէական իշխանութիւնների ներկայացոիցիչները փորձում են պարզել, թե, յատկապէս, ով է հրթիռակոծման պատասխանատուն: «Աշեօնայում» ապրում են 90 քաղաքացիական մասնագէտներ եւ ոստիկաններ եւ նրանց պաշտպանում են 340 զինուորներ: Նրանք բոլորն Էլ Կ'որէայի Հանրապետութեան քաղաքացիներ են, որոնք ղբաղւում են Աֆղանստանի պատերազմի հետեւանքով աւերուած տնտեսութեան վերակառուցմամբ եւ բժշկական օգնութիւն են ցոյց տալիս տեղի բնակչութեանը: Յաւելենք, որ հարաւկորէական այս ճամբարը արդէն վեցերորդ անգամ է յարձակման ենթարկւում: Զոհերի կամ վիրաւորների վերաբերեալ առայժմ տուեալներ չեն հաղորդուել:
  -   Միջազգային