Լեւոն Տէր-պետրոսեանը հանդիպել է Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ


Լեւոն Տէր-պետրոսեանը հանդիպել է Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ

  • 29-11-2010 20:48:54   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-պետրոսեանը հանդիպել է Հարաւային Կովկասում ԵՄ յատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել էն Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, քաղբանտարկեալների ազատ արձակման ինչպէս նաեւ ժողովրդավարութեան վիճակին առնչուող այլ խնդիրներ: Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման, Հայաստան-եմ յարաբերութիւնների հեռանկարներին: Հանդիպմանը մասնակցել էն Հայաստանում ԵՄ պատուիրակութեան ղեկավար Ռաուլ դէ Լուցենբերգերը, Հայ Ազգային Կոնգրէսի կենտրոնական գրասենեակի ներկայացուցիչներ Դաւիթ Շահնազարեանը եւ Աւետիս Աւագեանը:
  -   Քաղաքական