Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանն ընդունել է Փիթեր Սեմնեբիին


Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանն ընդունել է Փիթեր Սեմնեբիին

  • 29-11-2010 20:30:32   | Հայաստան  |  Քաղաքական
Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հարաւային Կովկասում Եւրամիութեան յատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Եվրայանձնաժողովի պատուիրակութեան ղեկավար, դեսպան Ռաուլ դէ Լուցենբերգերը: Ըստ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի մամուլի գրասենեակի, զրուցակիցները քննարկել էն Հայաստան-եւրամիութիւն քաղաքական համագործակցութեանն առնչուող հարցեր, ընդգծուել է եւրոպական կառոյցների հետ Հայաստանի համագործակցութեան յետագայ խորացման անհրաժեշտութիւնը: Արթուր Բաղդասարեանը նշել է, որ Հայաստանն ըստ ժամանակացոյցի պատշաճ մակարդակով իրականացնում է Հայաստան-եւրամիութիւն 2009-2011 թուականների գործողութիւնների ծրագրով նախատեսուած բարեփոխումները, տարբեր ուղղութիւններով առաջընթացն արդէն ակնյայտ է: Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ խնդրի կարգաւորմանը եւ հայ-թուրքական յարաբերութիւններին առնչուող հարցերի:
  -   Քաղաքական