Ուսամայ բեն Լադենը համացանցում


Ուսամայ բեն Լադենը համացանցում

  • 05-05-2011 00:36:56   | ԱՄՆ  |  Միջազգային
 Բարակ Օբամայի` «Ալ-քաիդայ» խմբաւորման առաջնորդ Ուսամայ բեն Լադենի ոչնչացման պաշտօնական յայտարարաութիւնից յետոյ աշխարհի խոշորագոյն որոնողական կայքում` Google-ում «բեն լադեն» ձեւակերպմամբ հարցումների քանակն աւելացել է 1 միլիոն տոկոսով, այլ կերպ ասաց 10 000 անգամ: Այդ մասին Google ընկերութիւնը յայտարարել է իր թուիթերեան (Twitter) միկրոբլոգում: Այդ նոյն ժամանակ Պակիստանում Բեն Լադենի վերացման մասին լուրը մեծ արագութեամբ տարածուեց շնորհիւ սոցիալական կայքերի: Բեն Լադենի ոչնչացման մասին թուիթերեան հաղորդագրութիւննների քանակը վայրկեանում ունեցաւ ռեկորդային ցուցանիշ: Նախքան ոչնչացման մասին պաշտօնական լուրի տարածուելը այդ թիւը կազմում էր 5 000, որից յետոյ 6 000 «թուիթ» վայրկեանում: Հետաքրքիր էր այն փաստը, որ ըստ Google ընկերութեան, Բեն Լադենի ոչնչացման մասին պաշտօնական լուրի հրապարակումից յետոյ հարցումների քանակը նոյնքան անգամ կտրուկ նուազեց: Մէկ ուրիշ հանրայայտ որոնողական կայքի` Yahoo-ի տուեալների համաձայն մայիսի 1-ին «բեն լադեն» ձեւակերպմամբ հարցումների թիւն աճել է 985, «September 11th» ձեւակերպմամբ հարցումների քանակը 10, իսկ Պակիստանի քարտէզի որոնումների թիւը մօտ 26 անգամ:
  -   Միջազգային