<br /> Թուրքիան հաւանութիւն է տուել Անի քաղաքի հին հայկական եկեղեցու պահպանման նախագծին<br />



Թուրքիան հաւանութիւն է տուել Անի քաղաքի հին հայկական եկեղեցու պահպանման նախագծին

  • 04-05-2011 19:40:15   |   |  Հասարակութիւն
Թուրքիան հաւանութիւն է տուել Անի քաղաքի հին հայկական եկեղեցու պահպանման նախագծին: Ըստ մշակոյթի նախարար Էրտուղրուլ Իւնայի, վերականգնողական աշխատանքները կատարուելու են յուշարձանների Համաշխարհային հիմնադրամի փորձագէտների մասնակցութեամբ: «Ազատութիւն» ռադիօկայանի ռուսական ծառայութիւնը նշում է, որ շատերն այդ նախագիծն ընկալել են որպէս Հայաստանի հանդէպ հաշտեցման ժեստ, յատկապէս հաշուի առնելով այն փաստը, որ հայ-թուրքական բարեկամութիւնը խորհրդանշող յուշարձանը ապրիլից սկսել են ապամոնտաժել: Թուրքիան յայտարարել էր, թէ այն ծածկում է մօտակայքում գտնուող մզկիթը:
  -   Հասարակութիւն