Հայաստանի պատուիրակութիւնը մասնակցել է եվրազէս-ի միջպետական խորհրդի 28-րդ նիստին <br />


Հայաստանի պատուիրակութիւնը մասնակցել է եվրազէս-ի միջպետական խորհրդի 28-րդ նիստին

  • 19-11-2010 20:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շարունակւում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեյանի գլխաւորած կառավարական պատուիրակութեան աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ, որտեղ ԱՊՀ անդամ-երկրների կառավարություննների ղեկավարների խորհրդի հերթական նիստին յաջորդել է Եւրասիական տնտեսական ընկերակցութեան (եվրազէս) միջպետական խորհրդի 28-րդ նիստը` կազմակերպութեան անդամ-պետութիւնների կառավարությունների ղեկավարների մակարդակով: Կառավարությունների ղեկավարների առանձնազրոյցից յետոյ տեղի է ունեցել պատուիրակութիւնների ընդլայնուած կազմով նիստը: Օրակարգում ընդգրկուած շուրջ երկու տասնեակ հարցերից կարեւորվել է նորարարական կենտրոնի աշխատանքների խթանման վերաբերեալ հարցը, որն, ի դէեպ, Հայաստանի համար առանձնակի հետաքրքրութիւն է ներկայացնում: Նշուվել է, որ կենտրոնն առաջիկայում կընդլայնի իր գործունէութիւնը, մասնաւորապէս, առկայ գործարար ծրագրերը կներկայացուեն Եւրասիական զարգացման բանկի եւ ազգային վենչուրային հիմնադրամների ուշադրութեանը: ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութիւնում նշւում է, որ Հայաստանը եվրազէս-ի աշխատանքներին մասնակցում է դիտորդի կարգավիճակով:
  -   Տնտեսութիւն