«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգուայի տեղական մարմինն անցկացուեց իր առաջին դրամահաւաք-ռադիոթոնը<br />


«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգուայի տեղական մարմինն անցկացուեց իր առաջին դրամահաւաք-ռադիոթոնը

  • 19-11-2010 17:26:00   |   |  Հասարակութիւն
ՄՈՆՏԵ ՎԻԴԵՈ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ուրուգուայի նորաբաց տեղական մարմինն այս տարի միացաւ Հիմնադրամի ամենամեայ դրամահաւաք մարաթոնին` նոյեմբերի 14-ին անցկացնելով իր անդրանիկ ռադիոթոնը: Շուրջ երկու տասնեակ երիտասարդ կամավորականներ Ուրուգվայում հեռարձակւող «Կոմիտաս ռադիոժամ»-h ուղիղ եթերի ընթացքում գրանցում էին նուիրատւութեան խոստումները: Եթերում հանդէս եկան Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը (նստավայրը` Արգենտինա), ուրուգվահայ համայնքի առաջնորդ, Հիմնադրամի Ուրուգուայի տեղական մարմնի պատուաւոր նախագահ Գերշ. Տ. Յակոբ Արք.Գըլընճեանը, տեղական մարմնի վարչութեան անդամներ: «Մեր նպատակն է ուրուգվահայ համայնքի օգտակար մասնակցութիւնը բերել մայր հայրենիքի կենսական նշանակութիւն ունեցող համահայկական այս նախաձեռնութեանը: «Կոմիտաս ռադիոժամ»-ի հետ համագործակցութիւնը խթան հանդիսացաւ, որպէսզի առաջիկայ տարում կրկնենք եւ աւանդոյթ դարձնենք հայրենիքի եւ Արցախի հզօրացմանը միտուած այս ծրագիրը»,- յայտարարել է Հիմնադրամի Ուրուգուայի տեղական մարմնի վարչութիւնը: Ըստ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրութեան, ռադիոթոնից հավաքագրված գումարը Հիմնադրամի դրամահաւաք միւս միջոցառումների արդիւնքների հետ միասին կը ներառուի Հեռուստամարաթոն 2010-ի վերջնարդիւնքում:
  -   Հասարակութիւն