Մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման առաջին հայկական առաջնութիւնը


Մեկնարկել է համակարգչային խաղերի նախագծման առաջին հայկական առաջնութիւնը

  • 04-05-2011 17:55:58   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Մայիսի 4-ին մեկնարկեց համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի առաջին բաց առաջնութիւնը, որը կազմակերպել են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը (ԻՏՁՄ) եւ ,Orange Արմէնիաէ ընկերութիւնը: Առաջնութեան նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, որը հնարաւորութիւն կը տայ ստեղծել նոր բիզնես միջավայր, բացայայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին, ովքեր հնարաւորութիւն կ'ունենան իրականացնել իրենց մտահղացումները եւ կը մասնակցեն լաւագոյն ՏՏ ընկերութիւններում նախագծերի իրականացմանը: ,ըստ DISCOVERY Research Group-ի` Ռուսաստանի Դաշնութիւնում 2010թ Համակարգչային Խաղերի շուկայի ծաւալը հասել էր 540 մլն ԱՄՆ դոլարի, իսկ համաշխարային շուկայինը կազմում է 42 մլրդ: Կարծում ենք, որ սա այն ոլորտներից է, որ դեռ բաւականաչափ չի հետազօտուել ու շահագործուել Հայաստանում: Կարծում ենք, որ ժամանակն է նաեւ Հայաստանում խրախուսել հայ ծրագրաւորողներին` փորձել ուժերն այս ոլորտումէ, ասաց Իտձմ-ի գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը: , Համակարգչային խաղերի ոլորտն արդէն իր հաստատուն դերն ունի ՏՏ եւ հեռահաղորդակցութեան ոլորտում: Նոր, սակայն շատ դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է հեռախօսների համար նախատեսուած խաղային ծրագրերի եւ հաւելուածների ոլորտը: Այս համատեսքստում հայկական բովանդակութիւնը պէտք է հետ չմնայ համաշխարհային զարգացումներից: Յուսով ենք, որ այս առաջնութիւնը մեզ թոյլ կը տայ վեր հանել տաղանդներին ու գտնել նրանց գաղափարների իրականացման համար լաւագոյն ուղիները է, ասաց Orange Արմէնիայի գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան: Առաջնութիւնն անցկացուելու է 4 փուլով եւ ունենալու է 7 անուանակարգ` Լաւագոյն խաղ, Սցենար, Կերպար, Դիզայն, Անիմացիայ, Նորարարութիւն եւ Լաւագոյն շարժական հաւելուած-խաղ: Իւրաքանչիւր փուլի ընթացքում մասնակիցները կը ներկայացնեն իրենց կողմից նախագծուած համակարգչային խաղերը` խաղի կոնցեպտը, գրաֆիկան/դիզայնը եւ տեխնիկական հնարաւորութիւնները, որոնց համար կը գնահատուեն ժիւրիի կողմից: Մինչեւ 3-րդ փուլը ներառեալ` կարող են գրանցուել նոր մասնակիցնէր` հաշուի առնելով այն հանգամանքը, որ կը կորցնեն մինչեւ մասնակցութեան յայտը ներկայացնելու օրը անցկացուած փուլերի միաւորները: 4-րդ` եզրափակիչ փուլում մասնակիցները կը ներկայացնեն խաղերն ամբողջութեամբ եւ կ'որոշուի լաւագոյն խաղը, իսկ բոլոր կատեգորիաների յաղթողներին կտրուեն դրամական պարգեւներ: Մրցանակաբաշխութեան օրը Orange-ի Հիւսիսային պողոտայում գտնուող գլխաւոր խանութի ստորին յարկում առաւօտից մինչեւ երեկոյ կը կազմակերպուի ցուցահանդէս, որտեղ կը ցուցադրուեն ոչ միայն մասնակիցների մշակած խաղերը, այլ նաեւ համակարգչային խաղերի ոլորտը ներկայացնող այլ ստուդիաներ ու արտադրողներ: Առաջնութեան շրջանակներում տեղի կ'ունենան նաեւ համակարգչային խաղերի նախագծման դասընթացնէր, որոնց նպատակն է հնարաւորութիւն ընձեռել սկսնակներին ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ խաղերի նախագծման, դիզայնի եւ անիմացիայի ոլորտում:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ