Հայոց ցեղասպանութեան դասերը քննարկելու նպատակով<br /> Ամերիկայի Հայկական Համագումարը միանում է STAND -ին


Հայոց ցեղասպանութեան դասերը քննարկելու նպատակով
Ամերիկայի Հայկական Համագումարը միանում է STAND -ին

  • 19-11-2010 13:51:43   | Հայաստան  |  Յօդուածներ
Վաշինգտօն _ Անցած շաբաթ Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար) քննարկեց Հայոց Ցեղասպանութեան դասերը STAND կոալիցիայի անդամ Դուլանի աւագ դպրոցի աշակերտների հետ. STAND-ը մի կոալիցիայ է ցեղասպանութիւնների դէմ, որը ձգտում է վերջ դնել Դարֆուրում եւ այլուր շարունակուող ցեղասպանութիւններին: «Պայքարը» Ցեղասպանութիւնների միջամտութեան ցանցի (Genocide Intervention Network) ուսանողական շարժում է: Այն ազգային պաշտպանողական խումբ է, որը հիմնադրուել է 2005 թուականին` ցեղասպանութիւնների դէմ պայքարող առաջին մշտական ընտրախաւը մոբիլիզացնելու եւ աշխարհով մէկ տեղի ունեցող ոճրագործութիւններին վերջ դնելու նպատակով: Բալթիմոր Քաունթիի Մերիլենդ համալսարանի դասախօս Ռասել Սպինին եւ Համագումարի Համայնքների հետ աշխատանքի գծով տնօրէն Դանիէլ Քուշակջեանը միացան Դուլանի աւագ դպրոցի STAND-ի անդամ հանդիսացող ուսանողներին` հին հայկական քաղաքակրթութիւնը եւ պատմութիւնը ուսումնասիրելու, Հայոց Ցեղասպանութեան դասերը, ինչպէս նաեւ ապագայ ցեղասպանութիւնների կանխման նպատակով ցեղասպանութեան մասին ուսուցանման եւ տեղեկատուութեան բարձրացման կարեւորութիւնը քննարկելու համար: «Հայոց Ձեղասպանութեան դասերը կիրառելի են նոյնիսկ այսօր, քանի մենք այս աշխարհի երեսից դեռ չենք վերացնենք ցեղասպանութեան խարազանը»,_ նշեց պրոֆէսոր Սպինին: Սպինին, ով ներկայումս դասաւանդում է ժամանակակից գերմանական պատմութիւն Մերիլենդի համալսարանում, տուեց Հայոց Ցեղասպանութեան եւ Հոլոքոսթի համեմատական խորը վերլուծութիւն: Քուշակջեանը, ով Ցեղասպանութիւնից փրկուածների ժառանգ է, ներկայացրեց իր ընտանիքի Հայոց Ցեղասպանութիւնից փախուստի պատմութիւնը եւ այն պարտաւորութեան զգացումի առկայութիւնը, որն ունեն ամերիկահայերը ցեղասպանութիւնների կանխման ուղղութեամբ աշխատելիս: «Ես կը ցանկանայի երախտապարտութիւնս յայտնել պրոֆէսոր Սպինիին, Ցեղասպանութիւնների միջամտութեան ցանցին եւ Դուլանի աւագ դպրոցի բոլոր սաներին իրենց հետաքրքրութեան եւ դասախօսութեանը մասնակցելու համար»,_ նշեց Քուշակջեանը: Նա յաւելեց. « Ամերիկայի երիտասարդութեանը ուսուցանելը` Հայոց Ցեղասպանութեան դասերը երբեք չմոռանալու ամենաազդեցիկ միջոցն 1972 թուին հիմնուած` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտօնում տեղակայուած խոշորագոյն համազգային հասարակական կազմակերպութիւն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատուած անդամակցական կազմակերպութիւն է: Distributed by AAA Yerevan Office aaa@arminco.com www.aaainc.org
  -   Յօդուածներ