<br /> ԱԱԽ -ում քննարկուել են Մթնոլորտային երեւոյթների վրայ ակտիւ ներգործութեան ծառայութեան գործունէութեան արդիւնաւէտութեան դիտարկման արդիւնքները <br />



ԱԱԽ -ում քննարկուել են Մթնոլորտային երեւոյթների վրայ ակտիւ ներգործութեան ծառայութեան գործունէութեան արդիւնաւէտութեան դիտարկման արդիւնքները

  • 04-05-2011 17:52:24   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ազգային անվտանգութեան խորհրդի աշխատակազմի գրասենեակում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանի նախագահութեամբ մայիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ «Մթնոլորտային երեւոյթների վրայ ակտիւ ներգործութեան ծառայութիւն» (ՄԵՒԱՆԾ) Պոակ-ի գործունէութեան արդիւնաւէտութեան դիտարկման արդիւնքների վերաբերեալ խորհրդակցութիւն` ԱԱԽ աշխատակազմի եւ ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչների մասնակցութեամբ: Խորհրդակցութեանը ներկայ էր նաեւ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ներսէս Երիցեանը: Արթուր Բաղդասարեանն անդրադարձել է մթնոլորտային երեւոյթների բացասական ազդեցութեանը` ներկայացնելով մասնաւորապէս վերջին տարիներին կարկտահարութեան պատճառով տնտեսութեան կրած միլիարդաւոր դրամների վնասը: Հանրապետութեան Նախագահի 2010թ.-ի կարգադրութեամբ մշակուած «Մթնոլորտի եւ մթնոլորտային երեւոյթների վրայ ակտիւ ներգործութեան հայեցակարգի» հիման վրայ պէտք է մշակուի յստակ պետական ծրագիր 2011-2015թթ. համար, որի նպատակն է մթնոլորտի եւ մթնոլորտային երեւոյթների վրայ ակտիւ ներգործութեան` ժամանակակից տեխնոլոգիաներով յագեցած գործուն համակարգի ստեղծումը: Այդ նպատակի կենսագործման համատեքտում կարեւորուել է ոլորտի տեխնիկական բազայի արդիականացումը, չգործող ռադիօլոկացիոն կայանների վերազինումը եւ գործարկումը, ինչպէս նաեւ միջազգային փորձի եւ պրակտիկայի կիրառումը: Կարեւորուել է նաեւ համապատասխան որակեալ կադրերի ապահովման հարցը: Այս կապակցութեամբ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարեանն առաջարկել է Ճգնաժամերի կառավարման ակադեմիայում կազմակերպել համապատասխան վերապատրաստման դասընթացնէր եւ միջազգային փորձի ուսումնասիրութիւնների հիման վրայ ներդնել կադրերի պատրաստման միասնական համակարգ: ԱԱԽ Ազգային անվտանգութեան ռազմավարութեան իրականացման վարչութեան պետ Ա. Թանանեանը ներկայացրել է հայեցակարգի դրոյթների իրականացմանն ուղղուած գործունէութեան արդիւնաւէտութեան դիտարկման արդիւնքները, որից յետոյ Աախ-ում անցկացուած նախորդ խորհրդակցութեան ժամանակ տրուած յանձնարարականների կատարման վերաբերեալ տեղեկատուութեամբ հանդէս է եկել ՀՀ Աին-ի ներկայացուցիչը (Ռ.Յովսէփեան)` նշելով, որ Աախ-ի աշխատակազմի հետ քննարկումները մշտապէս անցում են կառուցողական մթնոլորտում:
  -   Տնտեսութիւն