Տաւուշի թեմի Բերդ քաղաքում տեղի ունեցաւ ՀԵՀԵՄ Հայաստանի տարածաշրջանային տարեկան ժողովը


Տաւուշի թեմի Բերդ քաղաքում տեղի ունեցաւ ՀԵՀԵՄ Հայաստանի տարածաշրջանային տարեկան ժողովը

  • 05-11-2015 18:30:31   |   |  Հասարակութիւն

 
 
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը Տաւուշի թեմի Բերդ քաղաքում տեղի ունեցաւ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միաւորման (ՀԵՀԵՄ) Հայաստանի տարածաշրջանային տարեկան ժողովը` ՀԵՀԵՄ հոգեւոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի օրհնութեամբ եւ Տաւուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի աջակցութեամբ: 
 
Ժողովին մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի թեմերի, ինչպէս նաեւ Վիրահայոց թեմի երիտասարդական միութիւնների շուրջ 30 ներկայացուցիչներ:
Մինչ ժողովը երիտասարդները Դիլիջանում մասնակցեցին քաղաքի նոր եկեղեցու հողօրհնէքի արարողութեանը, ուր ստացան նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութիւնը:
Հայաստանի տարածաշրջանային տարեկան ժողովի ընթացքում ներկայացուեցին ՀԵՀԵՄ գործունէութեան արդիւնքներն ու ձեռքբերումները: ՀԵՀԵՄ տարածաշրջանային ներկայացուցիչները մշակեցին մէկ տարուայ գործունէութեան ծրագրեր ու նախագծեր:
Ժողովականները Բերդի Ս. Յովհաննէս եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին, հանդիպում ունեցան Բերդի քաղաքապետ Յարութիւն Մանուչարեանի հետ:
Բերդի քաղաքի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիւ Արժանապատիւ Տ. Արամ քահանայ Միրզոյեանի ուղեկցութեամբ երիտասարդներն այցելեցին սահմանային զօրամաս, ուր զինուորների համար կազմակերպեցին մշակութային միջոցառում:
Ժողովի մասնակիցները եղան նաեւ սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբիւր գիւղում` իրենց զօրակցութիւնը յայտնելով դժուարին պայմաններում ապրող ժողովրդին:
###
 
  -   Հասարակութիւն