Սերժ Սարգսեան. «Ռուսաստանը միշտ էլ Կովկասում դրական դերակատարում է ունեցել»<br />


Սերժ Սարգսեան. «Ռուսաստանը միշտ էլ Կովկասում դրական դերակատարում է ունեցել»

  • 17-11-2010 20:40:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ՄՈՍԿՈՒԱ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշխատանքային այցով Մոսկուայում գտնուող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը նոյեմբերի 17-ին հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդւեդեւի հետ: Ս.Սարգսեանը կարեւորել է երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք թոյլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկելու եւ համաձայնեցնելու հայ-ռուսական բազմաշերտ համագործակցութեանը վերաբերող հիմնական հարցերը: «Հաճոյքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերութիւնը վստահօրէն զարգանում է, բոլոր մակարդակներում շարունակւում են քաղաքական խորհրդատւութիւնները: Ձեր վերջին պետական այցի ընթացքում ստորագրուած պայմանագրերը նոր ազդակ հաղորդեցին մեր յարաբերութիւններին: Մենք պայմանաւորուեցինք, որ կհանդիպենք ուշ աշնանը եւ կամփոփենք ձեռք բերուած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- նշել է նա, ընգծելով նաեւ, որ Հայաստանը ձգտում է Կովկասում խաղաղութեան ու կայունութեան, եւ դրանով են պայմանաւորուած ԼՂ հիմնահարցի խաղաղ ու երկարաժամկէտ լուծման որոնմանն ուղղուած Հայաստանի ջանքերը: Ս.Սարգսեանն ասել է, որ Ռուսաստանը միշտ էլ Կովկասում դրական դերակատարում է ունեցել եւ շնորհակալութիւն է յայտնել Դ.Մեդվեդեւին` նրա կողմից գործադրուող ջանքերի համար` հոյս յայտնելով, որ այդ ջանքերը կեզրափակվեն շուտով եւ դրական արդիւնքով: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, Դ.Մեդվեդեւը եւս կարեւորել է երկու երկրների ղեկավարների միջեւ յաճախակի դարձած հանդիպումները, որոնք, նրա հավաստմամբ, առաջնային բնոյթ են կրում: «Գործնականում, գրեթէ ցանկացած միջազգային միջոցառման ժամանակ մենք անպայման հանդիպում ենք` քննարկելու ընթացիկ իրադարձութիւնները: Երկկողմանի շփումներում էլ` Դուք եք այցելում մեզ, վերջերս էլ ես էի Ձեզ մօտ մեծ այցով: Սրանք հնարաւորութիւններ են` մի շարք երկկողմ եւ տարածաշրջանային հարցերում ժամացոյցի սլաքներն ուղղելու եւ իհարկէ, խոսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման մասին ու նախանշելու ապագայի կողմնորոշիչները»,- ասել է ՌԴ նախագահը:
  -   Քաղաքական