Թուրքիայ - Եւրամիութիւն յարաբերութիւններ


Թուրքիայ - Եւրամիութիւն յարաբերութիւններ

  • 17-11-2010 15:44:25   | Հայաստան  |  Յօդուածներ
1999 թուականի դեկտեմբերի 10-ին Եւրախորհրդի (ԵԽ)` Հելսինկիում տեղի ունեցած գագաթաժողովում Թուրքիային շնորհուեց Եւրամիութեանն (ԵՄ) անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ: Դրան նպաստեցին Յունաստանի հետ յարաբերութիւնների բարելաւումը եւ 1998 թուականին Գերմանիայում Թուրքիայի հանդէպ բարեացակամ տրամադրուած սոցիալ-դեմոկրատների իշխանութեան գալը: Արդէն 2000 թուականի նոյեմբերին Եվրայանձնաժողովը (ԵՀ) Թուրքիայի համար պատրաստեց եւ 2001 թուականի մարտին հաստատեց ,անդամակցութեան գործընթացի ժամկէտի մասինէ փաստաթուղթը, ինչը Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան ինքնատիպ ,ճանապարհային քարտէզէ էր: Դրա արդիւնքում Թուրքիան արդէն 2001 թուականի մարտին հրապարակեց ,ազգային ծրագրի ընդհանուր ռազմավարութիւնըէ: Բիւլենթ Էջեւիթի կոալիցիոն կառավարութիւնը պատրաստեց սահմանադրական բարեփոխումների 3 փաթեթ (դրանցից առաջինն ընդունուեց 2001 թուականի հոկտեմբերին, երկրորդը` 2002 թուականի մարտին, իսկ երրորդը` 2002 թուականի օգոստոսին) եւ փոփոխութիւններ իրականացրեց Քաղաքացիական օրէնսգրքում: 2002 թուականի նոյեմբերին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրութիւններում համոզիչ յաղթանակից յետոյ Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւնը (ԱԶԿ) իրականացրեց Եմ-ի կողմից պահանջուող 35 ,գլուխներումէ նշուած մի շարք բարեփոխումներ: Դա պայմանաւորուած էր նաեւ նրանով, որ բարեփոխումների իրականացման հարցում համընկնում էին Ազկ-ի ու Եմ-ի շահերը: Տուեալ ժամանակ (եւ յետագայում) Եմ-ի պահանջած բարեփոխումների իրագործումն Ազկ-ին հնարաւորութիւններ էր ընձեռում աստիճանաբար երկրի ներսում ամրապնդել սեփական դիրքերը եւ փոխարէնը սահմանափակել իր հանդէպ ընդդիմադիր կեցուածք որդեգրած զինուորական ու դատական իշխանութիւնների ազդեցութիւնը: Ազկ-ն քաջ գիտակցում էր, որ Եմ-ին անդամակցելու պարագայում Թուրքիայում գրեթէ կը բացառուի ռազմական յեղաշրջման տարբերակը, ինչը մշտապէս արդիական է եղել: Այդ բարեփոխումների շնորհիւ էլ 2004 թուականի դեկտեմբերին Բրիւսէլում անցկացուած ԵԽ համաժողովում միաձայն որոշուեց Թուրքիայի հետ բանակցութիւններ սկսել 2005 թուականի հոկտեմբերի 3-ին: Այդ օրը ԵՄ անդամ երկրները, Լիւքսեմբուրգում երկարատեւ քննարկումներից յետոյ, ընդունեցին Թուրքիայի հետ բանակցութիւններ սկսելու որոշում: Այն ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլայ Գիւլը յայտարարեց, որ Թուրքիան հասցրեց նստել մեկնող գնացքը: 2010 թուականի սեպտեմբերին ԵՀ նախագահ Ժոզէ Մանուէլ Բարոզոն Նիւ Եորքում յայտարարեց, որ Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան ճանապարհին ընկած ամենամեծ արգելքներից մէկը մշակութային տարբերութիւնն է: Դա մեծ դժգոհութիւն առաջացրեց Թուրքիայում, եւ թուրքական բազմաթիւ չինովնիկներ սկսեցին հանդէս գալ Եմ-ին քննադատող յայտարարութիւններով: ՄԱԿ Գլխաւոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նիւ Եորքում գտնուող Թուրքիայի նախագահ Աբդուլայ Գիւլն անմիջապէս յայտարարեց. ,եւրոպացի քաղաքական գործիչները հեռատես չեն: Չնայած Եմ-ին անդամակցելու ուղղութեամբ Թուրքիայի գործադրած վիթխարի ջանքերին` Եմ-ը, դժբախտաբար, ժամանակ առ ժամանակ դանդաղեցնում է գործընթացը: Մենք չենք ասում մեխանիկօրէն անդամակցենք Եմ-ին: Մենք ցանկանում ենք դա անել Եմ-ի ներկայացրած պայմաններն իրականացնելուց յետոյ: Սակայն անհրաժեշտ է, որ մեզ չխանգարեն այդ պայմաններն իրականացնելիս: Եւրոպան ուղղակիօրէն խանգարում է մեր ինտէգրմանըէ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հերթին յայտարարեց. ,գոյութիւն չունի մէկ այլ երկիր, որը 50 տարիների ընթացքում կանգնած լինի Եմ-ի դռների մօտ: Ցայժմ ես իմ եւրոպական գործընկերներից պարզաբանում չեմ ստացել տուեալ խնդրի շուրջ: Թուրքիան ո՞ր պարտաւորութիւնները չի կատարել, եւ արդեօ՞ք բոլոր պարտաւորութիւնները կատարել են Եմ-ին անդամակցած երկրները: Առանց Թուրքիայի Եմ-ը քրիստոնէական խմբակ էէ: Եմ-ին քննադատելուց զերծ չմնաց նաեւ պետնախարար եւ փոխվարչապետ Ալի Բաբաջանը. ,գերմանիան եւ Ֆրանսիան Եմ-ին Թուրքիայի անդամակցելը դիտարկում են որպէս սպառնալիք: Դրա պատճառն այն է, որ Գերմանիան ու Ֆրանսիան քաջ գիտակցում են, որ Եմ-ին Թուրքիայի լիիրաւ անդամակցութեան պարագայում Թուրքիան այլեւս հանդէս չի գայ երկրորդական դիրքերից: Այդ ժամանակ բոլորն ականատես կը լինեն ոչ թէ Գերմանիա–Ֆրանսիայ, այլ` Գերմանիա–Ֆրանսիայ– Թուրքիայ առանցքին: Մենք վստահ չենք` արդեօ՞ք նրանք պատրաստ են մեզ հետ կիսել այդ հզօրութիւնըէ: Այստեղ կարելի է համաձայնել Բաբաջանի հետ, քանի որ Եմ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի հակառակորդներն ընդգծում են, որ անդամակցութեան պարագայում Թուրքիան բնակչութեան թուաքանակով կը դառնայ Գերմանիայից յետոյ Եմ-ի անդամ երկրորդ խոշոր երկիրը: Իսկ դա նշանակում է, որ այն կարող է լրջօրէն ներազդել եւրոպական քաղաքականութեան մշակման ու որոշումների ընդունման վրայ: 2010 թուականի հոկտեմբերի 3-ին լրացաւ անդամակցութեան շուրջ Թուրքիայի հետ Եմ-ի բանակցութիւններ սկսելու հնգամեակը: Այս կապակցութեամբ պետնախարար եւ Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան հարցով գլխաւոր բանագնաց Էգեմեն Բաղըշը յայտարարեց. ,մեր ժողովուրդն ականատես է լինում երկակի ստանդարտների կիրառման: Թուրքիայի ու Եմ-ի միջեւ գործող վիզային ռեժիմը Թուրքիան մեկուսացնում է Եմ-ից: Չնայած դրան` Թուրքիան այսօր էլ նոյն խանդավառութեամբ ու նպատակամղուածութեամբ շարունակում է Եմ-ին ինտէգրուելու գործընթացը, սակայն կան այնպիսիները, որոնք ստուգում են Թուրքիայի համբերութիւնը: Մեր եւրոպական գործընկերներն ստիպուած են որեւէ որոշում կայացնել: Ինչպէս նշում է մեր վարչապետը, Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է կանգնեցնել շեմին: Թուրքիան աղքատ մուսուլմանական երկիր չէ. Թուրքիայում մէկ շնչին բաժին ընկնող ազգային եկամտի մակարդակը Եմ-ի անդամ որոշ երկրներից էլ բարձր էէ: Հոկտեմբերի 7-ին Եմ-ը Թուրքիային յիշեցրեց, որ պէտք է պահպանել տուած խոստումները եւ կիպրոսցիների առջեւ բացել 2006 թուականից փակուած սեփական նաւահանգիստները: Դա բաւական զայրացրեց Էրդողանին. ,եթէ մեզանից պատասխան էք ակնկալում, ապա զուր: Եթէ մեզ չէք ցանկանում տեսնել ձեր շարքերում, ապա հէնց այդպէս էլ արտայայտուէք: Մեզ մի մոլորեցրէք: Մեզ մոլորեցնելու նպատակով անընդհատ ինչ-որ բանաձեւէր էք յօրինումէ: Ներկայումս Եմ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում եւրոպական երկրներին պէտք է բաժանել 3 խմբի. այդ գործընթացի կողմնակիցներ, հակառակորդներ եւ չկողմնորոշուածներ: Վերջիններիս մէջ է մտնում, օրինակ, Դանիան: Իսկ ահա Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան դէմ ամենաակտիւ հանդէս եկող երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Կիպրոսը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին Թուրքիային, լիիրաւ անդամակցութեան փոխարէն, առաջարկում են ,արտօնեալ գործընկերութիւնէ, որի հեղինակն Անգելա Մերկելն է (2005): Սակայն Անկարան դա վիրաւորական է համարում` նշելով, որ Թուրքիան արդէն իսկ արտօնեալ յարաբերութիւնների մէջ է գտնւում Եմ-ի հետ եւ որ իր համար, Եմ-ին լիիրաւ անդամակցելուց բացի, գոյութիւն չունի որեւէ այլընտրանք: Ցայժմ անյայտ է մնում, թէ Գերմանիան ու Ֆրանսիան ինչ նկատի ունեն ,արտօնեալ գործընկերութիւնէ ասելով: Ակնյայտ է, որ Գերմանիան ու Ֆրանսիան ցանկանում են Եմ-ը վերածել քաղաքական լուրջ միութեան, որն ունակ կը լինի մրցակցել Ամն-ի, ինչպէս նաեւ Չինաստանի հետ: Բնականաբար, դա դուր չի գալիս Ամն-ին, որն էլ յամառօրէն ձգտում է մօտ 73 միլիոն մահմեդական բնակչութիւն ունեցող Թուրքիան ներառել քրիստոնէական Եւրոպայում` դրանով իսկ խաթարելով նրա միասնականութիւնը: Բացի այդ, Ամն-ը դրանում է տեսնում Թուրքիայի իսլամականացման կանխման միակ ուղին` գտնելով, որ հակառակ դէպքում Թուրքիան կարող է դառնալ անկանխատեսելի եւ սպառնալիք ներկայացնել իր շահերին: Փաստօրէն, Ամն-ը Թուրքիային արգելում է ծաւալուել դէպի արեւելք եւ նրան ուղղում է դէպի արեւմուտք, ինչին էլ դէմ է հանդէս գալիս Եմ-ը: Ինչ վերաբերում է Եմ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի կողմնակիցներին, այստեղ առաջատարը Մեծ Բրիտանիան է, ապա գալիս են Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան: 2010 թուականի սեպտեմբերի 30-ին Իտալիայի արտգործնախարար Ֆրանկօ Ֆրատինին յայտարարեց, որ Եմ-ին Թուրքիայի անդամակցելն` Արեւմուտքի ու իսլամական աշխարհի միջեւ յարաբերութիւնների կարգաւորման տեսանկիւնից կարող է ունենալ նոյնպիսի խորհրդանշական կարեւորութիւն, ինչպիսին ժամանակին Գերմանիայի ու Ֆրանսիայի հաշտեցումն էր կամ Բեռլինեան պատի անկումը: Այս հարցում Ֆրատինիի հետ համակարծիք է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, որը 2010 թուականի յուլիսի 27-ին Անկարայում յայտարարեց, թէ Եմ-ին Թուրքիայի անդամակցելը կը նպաստի մահմեդական աշխարհի հետ Եմ-ի յարաբերութիւնների բարելաւմանը: Բացի այդ, Քեմերոնը սուր քննադատութեան ենթարկեց այն երկրներին, որոնք Եմ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում գիտակցաբար իսլամատեացութիւն են առաջացնում: Ըստ Քեմերոնի` Թուրքիան չափաւոր իսլամական երկիր է, եւ անհրաժեշտ է իսկական իսլամը տարբերել նրա ծայրահեղական տարբերակներից: Քեմերոնը նաեւ ընդգծել է Թուրքիայի դերը` որպէս ՆԱՏՕ անդամ. ,երբ ես պատկերացնում եմ, թէ Թուրքիան` որպէս ՆԱՏՕ անդամ, որքան շատ բան է արել Եւրոպայի պաշտպանութեան համար, եւ այն, ինչ հիմա է անում Աֆղանստանում` մեր եւրոպական դաշնակիցների հետ, ապա զայրոյթ եմ ապրում, որ Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան գործընթացը դանդաղեցւում է: Բաւական չէ, որ ասում են Թուրքիան միայն պահպանում է ճամբարը, նա պէտք է գտնուի վրանումէ: Անկարայում Քեմերոնը յանձն առաւ ստանձնել Եմ-ին Թուրքիայի անդամակցելու գործընթացում ,լաւագոյն փաստաբանիէ դերը: Այս ամէնը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան ներկայումս փորձում է Եմ-ում Գերմանիայից ու Ֆրանսիայից խլել նախաձեռնութիւնն ու ազդեցութիւնը եւ, ի դէմս Թուրքիայի, հեռանկարում ստանալ յուսալի եւ բարեացակամ դաշնակցի: Դրա համար էլ պատահական չէ, որ հոկտեմբերի 24-ին Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան Ստամբուլում յուշագիր ստորագրեցին Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան հարցում փոխըմբռնման ու համագործակցութեան շուրջ, իսկ Մեծ Բրիտանիայի Միջազգային յարաբերութիւնների թագաւորական ինստիտուտը, որը յայտնի է ,Chatham Houseէ անունով, նոյեմբերի 9-ին տարուայ քաղաքական գործչի մրցանակը յանձնեց Աբդուլայ Գիւլին: Հոկտեմբերի 22-ին անգլիական ,The Economistէ պարբերականում տպագրուած Եմ-ին Թուրքիայի անդամակցութեան մասին յօդուածում Թուրքիան անուանուած էր Եւրոպայի Չինաստան. ,սխալ են այն մեկնաբանութիւնները, թէ Եմ-ը Թուրքիային չի ցանկանում տեսնել իր շարքերում, որովհետեւ այն իսլամական երկիր է: Նախկինում Թուրքիան Եւրոպայի հիւանդ մարդն էր, մինչդեռ այսօր նրա տնտեսութիւնը զարգանում է շատ արագ տեմպերով, ինֆլեացիան ցածր տոկոս է կազմում, թուրքական բանկերը մրցունակ են: Դրա համար էլ այն հնարաւորութիւն ունի դառնալու Եմ-ի Չինաստանըէ: Ներկայումս թուրք քաղաքական գործիչներն ամէն պատեհ եւ անպատեհ առիթներով շարունակում են բարձրաձայնել Եմ-ին անդամակցելու խնդիրը: Սրա վառ օրինակն է նոյեմբերի 9-ին` Բեռլինեան պատի անկման 21-ամեայ տարելիցի առիթով Էգեմեն Բաղըշի ելոյթը. ,բեռլինեան պատի անկումը պատմութեան ընթացքում ամենակարեւոր խաղաղ նախագիծն է: Այն սկիզբ դրեց Եւրոպայի միաւորման գործընթացին, ինչն էլ կ'աւարտուի Եմ-ին Թուրքիայի անդամակցութան արագայում: Եւրոպան այսօր նոր պատերի կարիք չունի, ընդհակառակը` կամուրջների կարիք ունի: Մենք չենք ցանկանում Եւրոպային հարող մեր սահմանին ստանալ մի նոր Բեռլինեան պատէ: Յիշեցնենք, որ շուրջ մէկ տարի առաջ Աբդուլայ Գիւլը Եմ-ին մեղադրել էր իր արեւելեան սահմանին մի նոր Բեռլինեան պատի ստեղծման մէջ: Նոյն օրը Բրիւսէլում հրապարակուեց ԵՄ ընդլայնման գործընթացի վերաբերեալ տարեկան զեկոյցը: ԵՄ ընդլայնման գծով եւրակոմիսար Շտեֆան Ֆիւլեն յայտարարեց. ,եմ-ը դժգոհ է նրանից, թէ ինչպէս է Թուրքիան կատարում իր պահանջներըէ: Թուրքիայի մասին 13-րդ զեկոյցում Եմ-ը նշել է, որ Թուրքիան կատարել է 35 ,գլուխներիցէ միայն մէկը, քայլեր է ձեռնարկել 13-ի ուղղութեամբ եւ անուշադրութեան է մատնել մնացած 21-ը: Արտաքին քաղաքականութեան ոլորտում Եմ-ը մատնացոյց է արել Թուրքիայում աճող հակաիսրայէլական տրամադրութիւններն ու կիպրական խնդիրը: Եմ-ը ընդգծել է, որ Թուրքիան չի կատարում իր խոստումները եւ իր նաւահանգիստներն ու օդանաւակայանները չի բացում Կիպրոսի առջեւ: Բացի այդ, Եմ-ը 2011 թուականի համար մի շարք ,տնային առաջադրանքներէ է յանձնարարել Թուրքիային. շարունակել սահմանադրական բարեփոխումները, երաշխաւորել խօսքի ու խղճի ազատութիւնը, ազատ եւ բաց քննարկումներ կազմակերպել այնպիսի զգայուն թեմաների առնչութեամբ, ինչպիսիք են հայկական եւ քրդական հարցերը, ստեղծել իրաւական մեխանիզմներ ալեւիների եւ ոչ մուսուլմանների խնդիրների լուծման համար, վերացնել քաղաքական կեանքի, կրթութեան եւ հասարակական ծառայութիւնների ոլորտներում միայն թուրքերէնի գործածումը եւ այլն: Եմ-ի հրապարակած զեկոյցին անմիջապէս արձագանքեց թուրքական կողմը: Բաղըշը յայտարարեց. ,սայ ամենալաւ զեկոյցն է` նախորդ զեկոյցների համեմատ: Հսկայական տարբերութիւն կայ 13 տարի առաջուայ առաջին եւ ներկայիս զեկոյցներում Եմ-ի նշած Թուրքիայի պատկերների միջեւ: Արդէն մեր քթերով սկսում ենք զգալ Եմ-ին անդամակցելու հոտը: Իսկ դա նշանակում է, որ մենք ստիպուած չենք լինի սպասել եւս 13 տարիէ: Արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն իր հերթին նշեց. ,զեկոյցում կան կէտեր, որոնց հետ մենք համաձայն ենք, սակայն կէտեր էլ կան, որոնց հետ համաձայն չենք: Մեծապէս կարեւորում եմ, որ Եմ-ը դրականօրէն է գնահատել սահմանադրական բարեփոխումները եւ նոր քաղաքացիական սահմանադրութիւն ունենալու Թուրքիայի պահանջը: Համաձայն եմ, որ Թուրքիան պէտք է արագացնի բարեփոխումների գործընթացը: Շատ կարեւոր է նաեւ այն, որ Եմ-ը ողջունում է մեր ակտիւ արտաքին քաղաքականութիւնը: Սակայն զեկոյցում մեզ ամենաշատը հիասթափեցրել է կիպրական խնդրի շուրջ Եմ-ի մօտեցումը, քանի որ թէ՛ Թուրքիան, թէ՛ Հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութիւնը ,շատ ճկունէ քաղաքականութիւն են վարում այս հարցումէ: Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա յայտարարեց, որ թուրքերն իսկապէս յոգնել են շուրջ 50 տարի շարունակ Եմ-ի դարպասների առջեւ կանգնելուց եւ Եմ-ի կողմից Թուրքիայի հանդէպ խաղի կանոնների փոխուելուց, իսկ Աբդուլայ Գիւլն էլ աւելի առաջ գնաց` նշելով. ,այսօր ուժերի միջազգային տեղաբաշխումն իրականացւում է յօգուտ Արեւելքի, եւ Թուրքիան իր տնտեսական բարեփոխումների շնորհիւ հնարաւորութիւն կը ստանայ միանալու ,BRICե-ի երկրներին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան)է: Նոյեմբերի 10-ին անգլիական ,Financial Timesէ թերթն անդրադարձաւ զեկոյցին. ,վաղ, թէ ուշ Եմ-ն ու Թուրքիան բանակցութիւնների համար այլեւս քննարկման թեմա չեն ունենայ: Եմ-ը անընդհատ տարբեր պատճառաբանութիւններով ձգձգում է գործընթացը եւ խոչընդոտներ յարուցում Թուրքիայի անդամակցութեանը: Եմ-ը յոյսը դրել է նրա վրայ, որ թուրքական հասարակութիւնում աստիճանաբար կը մարի Եմ-ին անդամակցելու շուրջ խանդավառութիւնը, եւ աստիճանաբար կը նուազի Եմ-ին անդամակցելու կողմնակիցների թուաքանակը: Այն աստիճանաբար տալիս է իր պտուղները: Ցայժմ Եմ-ը, երբ իր անդամակցութեան շուրջ բանակցութիւններ է սկսել եւրոպական որեւէ երկրի հետ, ապա ընդհանրապէս չի մերժել ոչ մի երկրի: Իսկ դա նշանակում է, որ եթէ Թուրքիայի անդամակցութիւնը մերժուի, ապա Թուրքիան կը հանդիսանայ Եմ-ի կողմից առաջին մերժուած երկիրըէ: Այսպիսով, Եմ-ին անդամակցելու հարցում Թուրքիան շատ դժուարին ու երկարատեւ ճանապարհ ունի անցնելու: Որոշ կանխատեսումներով, հազիւ թէ Թուրքիային յաջողուի դա անել մինչեւ 2023 թուականը (Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման հարիւրամեակը), երբ Էրդողանի կանխատեսմամբ` Թուրքիան արդէն տեղ զբաղեցրած կը լինի տնտեսական առումով աշխարհի առաջատար 10 երկրների շարքում: «Նորավանք» Հայկ Գաբրիէլեան
  -   Յօդուածներ