Հայկական մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ պահանջում են ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին<br />


Հայկական մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ պահանջում են ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին

  • 16-11-2010 20:42:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Սարեանի արձանին հարող տարածքում տեղի է ունեցել ակցիա` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դէմ իշխանութիւնների սանձազերծած յարձակումների, նրա անվտանգութեան ապահովման եւ ազատ արձակելու պահանջներով: Ակցիային մասնակցում էին հայկական մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ, ովքեր ակցիայի աւարտին ընդունել են հետեւեալ յայտարարութիւնը. «Վերջին օրերին մամուլը պարբերաբար ահազանգում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացyող բռնութիւնների, հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների մասին, ինչին իշխանութեան ներկայացուցիչներն արձագանքում են կամ անհամոզիչ հերքումներով, կամ հեգնանքով: Մենք վրդոված ենք մեր գործընկերոջ նկատմամբ հետեւողականօրէն իրականացyող այս քաղաքականութիւնից եւ կարծում ենք, որ «Կոշ» քրէակատարողական հիմնարկում նրա անվտանգութիւնն ապահովուած չէ: Մենք պահանջում ենք իշխանութիւնից ապահովել «Հայկական ժամանակ» թերթի գլխաւոր խմբագրի կեանքի անձեռնմխելիութիւնն ու անվտանգութիւնը: Պահանջում ենք ստեղծել յատուկ անվտանգութեան ռեժիմ եւ երաշխաւոր կանգնել նրա կեանքի ապահովութեան համար: Պահանջում ենք նաեւ պատժել եւ կանխել բոլոր այն անձանց ձեռնարկած գործողութիւնները, որոնք այս կամ այն կերպ ուղղուած կլինեն Փաշինյանի անվտանգութեան դէմ: Պահանջում ենք ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին»:
  -   Քաղաքական