Եուրի Սուվարյանին շնորհուեց Ազգային գրադարանի բարձրագոյն պարգեւը<br />


Եուրի Սուվարյանին շնորհուեց Ազգային գրադարանի բարձրագոյն պարգեւը

  • 16-11-2010 17:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 16-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի ունեցաւ հանդիպում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտութեան դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Եուրի Սուվարյանի հետ: «Հարուստ, բովանդակալից, գիտական կենսագրություն ունի Եուրի Սուվարեանը»,- այսպէս բնորոշեց գիտնականի անցած ճանապարհը ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարեանը` ներկայացնելով Յու.Սուվարյանի կատարած գիտահետազօտական աշխատանքները: Նա նշեց, որ այսօր ՀԱԳ ընթերցասրահներում մասնագէտներն ու ուսանողները հիմնականում օգտւում են Յու.Սուվարյանի հեղինակած գրականութիւնից: Յու.Սուվարյանի կենսագրության եւ գիտահետազօտական աշխատանքների մասին հանգամանօրէն խօսեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական յարաբերութիւնների ամբիոնի վարիչ Գրիգոր Աղաջանեանը: Գիտահետազօտական աշխատանքների եւ գիտակրթական ոլորտում ունեցած աւանդի համար Ռ.Ղազարեանը գիտնականին շնորհեց Ազգային գրադարանի բարձրագոյն պարգեւը` Յակոբ Մեղապարտի անուան յուշամեդալը:
  -   Հասարակութիւն