Քահանայական ձեռնադրութիւն եւ օծում՝ Ս. Սարգիս եկեղեցում


Քահանայական ձեռնադրութիւն եւ օծում՝ Ս. Սարգիս եկեղեցում

  • 15-11-2010 16:40:21   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«ԱԼԻՔ» Երէկ՝ կիրակի, նոյեմբերի 14-ին, Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տնօրինումով եւ թեմի Կրօնական խորհրդի որոշումով՝ տեղի ունեցաւ քահանայական ձեռնադրութիւն եւ օծման կարգ: Սրբազան Հօր ձեռամբ քահանայ ձեռնադրւեցին եւ օծման կարգ ստացան Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում ծառայող եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան քահանայից դասընթացն աւարտած երկու սարկաւագներ՝ Արբի Ներսիսեանը եւ Արւին Շահմիրեանը՝ հերթականօրէն ստանալով Տ. Գրիգորիս քահանայ եւ Տ. Արիստակէս քահանայ կոչումները: Ձեռնադրութեան կարգն աւարտւելուց յետոյ՝ քարոզեց Տ. Սեպուհ արք. Սարգսեանը՝ յատուկ կերպով անդրադառնալով օրւայ խորհրդին:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը