Մայիսի 4-ին Ռուսաստանի Կ'ազան քաղաքում տեղի կ'ունենայ Աշխարհի չեմպիոնի կոչման յաւակնորդների մրցաշարի բացման արարողութիւնը: Առաջին փուլի հանդիպումները կը կայանան մայիսի 5-ին եւ կ'ընթանան 4 մրցափուլերով:
Ինչպէս յայտնի է, Հայաստանի առաջատար գրոյսմայստեր Լեւոն Արոնեանը նոյնպէս կը մասնակցի աշխարհի թագի համար մղուող պայքարին եւ առաջին փուլում նրա մրցակիցը կը լինի ռուս` Ալեքսանդր Գրիշչուկը:
Միւս զոյգերում մրցելու են յետույալ շախմատիստները.
Կրամնիկ Ռաջաբով
Թօփալով Կ'ամսկի
Գելֆանդ - Մամեդեարով:
Յիշեցնենք, որ յաւակնորդների մրցաշարի յաղթողը հնարաւորութիւն կը ստանայ աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարել ներկայիս տիտղոսակիր Վիշուանաթան Անանդի հետ: