Տեղի է ունեցել ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի հերթական նիստը<br />


Տեղի է ունեցել ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի հերթական նիստը

  • 05-11-2010 21:46:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 5-ին տեղի ունեցաւ ՀՀ սփիւռքի նախարարին կից ատեանի 2010թ. հերթական նիստը, որը վարում էր ատեանի նախագահ, ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Օրակարգում էին «Հայկական Սփիւռքում տարբեր յիշարժան իրադարձութիւնների եւ ձեռնարկների վերաբերեալ 2010 թուականի «Սփիռք» տարեգրքի հրատարակման նախապատրաստական աշխատանքների մասին» եւ «Հայրենադարձութեան մասին» ՀՀ օրէնքի նախագծին վերաբերող հարցերը, ինչպէս նաեւ Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաշուէտւութիւնը: ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսեանը նշեց, որ 2010թ. «Սփիռք» տարեգրքի հրատարակման, հայկական Սփիւռքում տարբեր յիշարժան իրադարձութիւնների եւ ձեռնարկների հետ կապուած աշխատանքներ են տարւում Սփիւռքի կառոյցների հետ: Ներկայացնելով «Սփիռք» տարեգրքի անդրանիկ տպագրությունը, նա ընդգծեց, որ այն առաքւում է սփիւռքեան բոլոր համայնքներին: Երկլեզու երկրորդ տարեգիրքը կտպագրուի 4000 օրինակով եւ աւելի ընդգրկուն կլինի` ներառելով ողջ տարուայ ընթացքում մայր Հայրենիքում եւ Սփիւռքում իրականացyող ծրագրերը: Օրակարգի 2-րդ հարցը, որը ներկայացրեց Հայրենադարձութեան եւ հետազօտութիւնների վարչութեան պետ Ա.Եղիազարյանը, վերաբերում էր «Հայրենադարձութեան մասին» ՀՀ օրէնքի նախագծին: Այն սահմանում է հայրենադարձութեան հետ կապուած պետական քաղաքականութեան սկզբունքները, հայրենադարձութեան կազմակերպման եւ իրականացման պայմաններն ու կարգը, կազմակերպաիրաւական եւ ֆինանսատնտեսական հիմքերը, ինչպէս նաեւ հայրենադարձների ինտեգրման խնդիրների լուծման եւ արտօնութիւնների տրամադրման կարգերը: Օրէնքի նախագիծը ուղարկուել է շահագրգիռ կառույցներին, մէկ տարի մանրամասն քննարկուել եւ ներառվել են բոլոր առաջարկութիւնները: Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Թ.Ներսիսեանը ներկայացրեց յունուարից հոկտեմբեր ընկած ժամանակահատուածում ստորաբաժանման կողմից իրականացրած աշխատանքների ամփոփ հաշուէտւութիւնը: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Հ.Յակոբեանի առաջարկութեամբ նիստի օրակարգում աւելացուեց «Արմէնիա» առագաստանաւի նաւարկութեան մասին Զորի Բալայեանի զեկոյցը: Ներկայացուեց նախորդ նաւարկութիւնը, որի ընթացքում նկարահանուել են հայկական եկեղեցիները բոլոր այն երկրներում, որտեղ հասել է «Արմէնիա» առագաստանաւը, նշուեց, որ այդ բոլոր նիւթերը կզետեղվեն մէկ ամբողջական գրքում կամ ֆիլմում:
  -   Հասարակութիւն