Դեսպան Աւետ Ադոնցը հանդիպել է Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի նախագահ Լորեն Մոզարին<br />


Դեսպան Աւետ Ադոնցը հանդիպել է Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի նախագահ Լորեն Մոզարին

  • 05-11-2010 21:32:00   |   |  Քաղաքական
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 4-ին Հայաստանի դեսպան Աւետ Ադոնցը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Ներկայացուցիչների պալատի նախագահ Լորեն Մոզարին: Նշելով, որ նախորդ տարուայ համեմատութեամբ աննախադէպ զարգացումներ են գրանցուել Հայաստան-ԵՄ յարաբերութիւններում, դեսպանը կարեւորել է հայ-լյուքսեմբուրգյան յարաբերութիւնների խորացումը ինչպէս առեւտրատնտեսական, այնպէս էլ միջխորհրդարանական ձեւաչափերով, ինչին կնպաստի Լյուքսեմբուրգի տնտեսական ոլորտը ներկայացնող եւ Միջխորհրդարանական բարեկամութեան խմբի պատուիրակութիւնների այցերի կազմակերպումը Հայաստան: Ա.Ադոնցը նաեւ կարեւորել է 2009թ.-ին ստորագրուած եւ Հայաստանի կողմից արդէն վաւերացուած «Մշակոյթային եւ գիտական համագործակցութեան մասին» երկկողմ պայմանագրի վաւերացումը Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից: Լ.Մոզարի խնդրանքով Ա.Ադոնցը ներկայացրել է Հարաւային Կովկասի տարածաշրջանային, ԼՂ խաղաղ կարգաւորման գործընթացներում վերջին զարգացումները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը մտքեր են փոխանակուել նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հետ կապուած խնդիրների շուրջ:
  -   Քաղաքական