Հովիկ Աբրահամեանը անհրաժեշտ է համարել Կանադայի հետ յարաբերութիւնների խորացումը եւ միջխորհրդարանական կապերի ակտիւացումը<br />


Հովիկ Աբրահամեանը անհրաժեշտ է համարել Կանադայի հետ յարաբերութիւնների խորացումը եւ միջխորհրդարանական կապերի ակտիւացումը

  • 29-10-2010 16:24:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի գլխաւորած պատուիրակութեանը: Ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը ներկայ էր Երեանի քաղաքապետ Գագիկ Բեգլարեանը: Ողջունելով հիւրերին, Հովիկ Աբրահամեանը անհրաժեշտ է համարել Կանադայի հետ յարաբերութիւնների խորացումը, միջխորհրդարանական կապերի ակտիւացումը եւ որպէս ԱԺ նախագահ պատրաստակամութիւն յայտնեց աջակցել խթանելու փոխգործակցությունը տարբեր ուղղութիւններով: Երկկողմ յարաբերութիւնների զարգացման համատեքստում նա կարեւորել է տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ գործակցութիւնը եւ այս ուղղութեամբ կատարուված կարեւոր քայլ համարել Երեւանի ու Մոնրեալի միջեւ առկայ ջերմ յարաբերութիւնները: Հ.Աբրահամեանը համոզմունք է յայտնել, որ քույր քաղաքների միջեւ հաստատուած փոխգործակցությունը իր ուրոյն դերակատարութիւնը կունենայ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ յարաբերութիւնների զարգացմանը: ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ կոնկրետ ծրագրերի իրականացումը: Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, Մոնրեալի քաղաքապետը կարեւորել է երկկողմ շփումների ակտիւացումը, մշակոյթային եւ կրոնական զբօսաշրջութեան զարգացումը, տնտեսական փոխգործակցությունը, ինչը, ըստ նրա, կարող է մեծապէս նպաստել երկու երկրների միջեւ բարեկամական յարաբերութիւնների ամրապնդմանը: Ժ.Թրեմբլեյը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Կանադա պաշտօնական այց կատարելու Կանադայի խորհրդարանի նախագահի հրաւէրը:
  -   Քաղաքական