Կանադայի Ալբերտայ շրջանում մայիսի 4-ին տեղի է ունեցել վերջին 18 տարիների նաւթի ամենամեծ արտահոսքը: Peace River-ի շրջանում խողովակաշարի վնասուելու պատճառով գետ է թափուել 28.000 բարել նաւթ: Ինչպէս յայտնում է Ինտերֆաքսը, դէպքի վայր ժամանած մասնագէտների խումբը ի սկզբանէ թերագնահատել է արտահոսքի չափերը եւ նշել, որ արտահոսք ընդամէնը մի քանի հարիւր բարել է:
Մինչդեռ այժմ վթարի տարածքում աշխատում են մօտ հարիւր մասնագէտներ: Մի քանի շաբաթուայ ընթացքում «սեւ ոսկին» հաւաքուած կը լինի ջրի մակերեսից, իսկ աղտոտուած շերտը կ'ոչնչացուի:
Նաւթատարի շահագործումը դադարեցուել է մինչեւ վթարի պատճառների պարզաբանումը:
Նշենք, որ Ալբերտայ շրջանում ամենամեծ նաւթային արտահոսքը եղել է 1975-ին, երբ վնասուած խողովակաշարից 40.000 բարել նաւթ է արտահոսել: Իսկ 1993-ին մէկ այլ խողովակաշարից արտահոսքի քանակը հասել է 18.000 բարելի: