ԱՄՆ -ը փորձում է պարզել` օգնե՞լ է Պակիստանը Ուսամայ բեն Լադենին թաքնուել
04-05-2011 08:32:01 | ԱՄՆ | Միջազգային
ԱՄՆ -ը խոստացել է պարզել` օգնել են արդեօք Պակիստանի իշխանութիւնները Ուսամայ բեն Լադենին թաքնուել: Այս մասին յայտնում է www.svobodanews.ru կայքը` վկայակոչելով ԱՄՆ նախագահի հակաահաբեկչական գործերի խորհրդատու Ջոն Բրենանին:
Ըստ կայքի` Պակիստանի նախկին նախագահ Ասիֆ ալի Զարդարին յայտնել է, որ Իսլամաբադը ապաստան չի տրամադրել Ալ Քաիդայի առաջնորդին: Նոյն աղբիւրի հաղորդմամբ` Ամն-ի նաագահի վարչակաազմում քննարկւում է սպանուած բեն Լադենի նկարի հրատարակման հարցը: Կայ մտավախութիւն, որ նկարը հրատարակելը կարող է մեծացնել հակաամերիկեան տրամադրութիւնները:
Յիշեցնեք, որ Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամայ բեն Լադենը սպանուել է 3 օր առաջ` ամերիկեան հետախուզութեան կողմից իրականացուած գործողութեան արդիւնքում: