Հաստատուել է Առցանց համակարգով ներկայացուած դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական քննութեան ուղեցույցը<br />


Հաստատուել է Առցանց համակարգով ներկայացուած դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական քննութեան ուղեցույցը

  • 27-10-2010 17:42:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 27-ին կառավարութիւնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականութեան խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, խորհրդի նախագահի տեղակալ Արսէն Քարամյանը ներկայացրել է Առցանց համակարգով ներկայացուած դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական քննութեան ուղեցույցը: Ուղեցույցով սահմանւում է ՀՀ պետական բիւջէով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղուած ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսաւորման տողով նախատեսուած հասարակական կազմակերպութիւնների դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական քննութեան (փորձագէտների կողմից այդ ծրագրերի գնահատում եւ կատարուված աշխատանքների որակի վերահսկողութիւն) իրականացման գործընթացը` նպատակ ունենալով ապահովել դրամաշնորհային ծրագրերի մատչելիությունն ու հրապարակայնութիւնը: Վերոնշեալ փաստաթուղթը հաստատուել է խորհրդի կողմից` մտքերի փոխանակման ընթացքում ներկայացուած առաջարկութիւններով ու դիտողութիւններով հանդերձ: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, օրակարգային հարցերի թւում քննարկուել ու ի գիտութիւն են ընդունուել մարզերում եւ համայնքներում տեղական մակարդակով իրականացyող երիտասարդական քաղաքականութեան խթանման ու երիտասարդության մասին օրէնքի նախագծի քննարկումների կազմակերպման հարցերով զբաղուող, խորհրդի շրջանակում ստեղծուած աշխատանքային խմբերի զեկույցները:
  -   Հասարակութիւն