Հայաստանի նախագահը ժամանել է ՌԴ Աստրախանի մարզ<br />


Հայաստանի նախագահը ժամանել է ՌԴ Աստրախանի մարզ

  • 27-10-2010 17:18:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ԱՍՏՐԱԽԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 27-ի ժամանել է ՌԴ Աստրախանի մարզ, որտեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդւեդեւի նախաձեռնութեամբ նախատեսուած է ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման շրջանակներում եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Ս.Սարգսեանն այցելել է Աստրախանի կենտրոնում գտնուող հայկական հուշարձան եւ ծաղկեզամբյուղ դրել հուշարձան-խաչքարին, որը տեղադրուել է 1930-ական թուականներին աւերուած հայկական եկեղեցու տեղում` ի յիշատակ դեռեւս 1706թ.-ին այստեղ կառուցոուած հայկական եկեղեցու եւ ի նշանաւորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամեակի: Նրա հետ միասին հուշարձան են այցելել Աստրախանի Սուրբ Հռիփսիմէ եկեղեցու հոգեւոր հովիւ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, տեղի իշխանութիւնների եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
  -   Քաղաքական