Ադրբեջանը ԼՂՀ հետ շփման գծում իրավիճակը սրելու նպատակ ունի


Ադրբեջանը ԼՂՀ հետ շփման գծում իրավիճակը սրելու նպատակ ունի

  • 27-10-2010 13:31:40   | Հայաստան  |  Յօդուածներ
“հոկտեմբեր ամսին Ադրբեջանի յանցագործ գործողութիւնները` Սարգսեան-մեդուեդեւ-ալիեւ հանդիպումից առաջ (հոկտեմբերի 26-ին) ադրբեջանական կողմի հրաձգութիւնը, որը բերեց ԼՂՀ Պաշտպանութեան Բանակի (ՊԲ) զինծառայողի մահուան, հոկտեմբերի 14-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից ՊԲ զինծառայողի սպանութիւնը, հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի կողմից առեւանգուած հայ երիտասարդի սպանութիւնը, Մակ-ի Գլխաւոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների կողմից դիպուկահարներին ադրբեջանա-ղարաբաղեան շփման գծից հետ քաշելու առաջարկերի մերժումը Բաքուի կողմից, վկայում էն ադրբեջանական կառավարութեան հետեւեալ նպատակների մասին. - Ադրբեջանը ԼՂՀ հետ շփման գծում իրավիճակը սրելու նպատակ ունի. վերը նշուած գործողութիւնները որակւում էն` որպէս ռազմական գործողութիւնների վերսկսման համար սադրանք; - այդ ագրեսիւ վարքագծով Բաքուի իշխանութիւնները տեղեկատուական անհրաժեշտ բազա էն ապահովում նոյեմբերի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում Իլհամ Ալիեւի գլխաւորած “նոր Ադրբեջան” կուսակցութեան բացարձակ յաղթանակի համար: Մի բան կարելի է յստակ արձանագրել. միջազգային հանրութիւնը, մասնաւորապէս ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ-երկրները, “երես էն տուել” ու “տալիս” Բաքուին, իսկ վերջինս էլ աւելի է լկտիանում: Ադրբեջանի նման լկտիացած կառավարութեան հետ բանակցութիւններում առաջընթաց լինել չի կարող: Հոկտեմբերի 27-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը բէկում չի արձանագրի ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում ոչ միայն ադրբեջանական իշխանութիւնների յանցագործ վարքագծի ու խորհրդարանական առաջիկայ ընտրութիւններով պայմանաւորուած ապակառուցողական կեցուածքի պատճառով, այլեւ այն պատճառով, որ բանակցութիւններում բեկման համար նախագահների նախորդ հանդիպմանը պէտք է գոնէ ինչ-որ պայմանաւորուածութիւն ձեռք բերուէր, ինչը տեղի չի ունեցել”: Վահան Դիլանեան Քաղաքական զարգացումների հետազօտական կենտրոնի նախագահ 27 հոկտեմբերի, 2010
  -   Յօդուածներ