Սերժ Սարգսեանն ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայութիւնների ղեկավարներին<br />


Սերժ Սարգսեանն ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայութիւնների ղեկավարներին

  • 26-10-2010 19:42:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայութիւնների ղեկավարներին, ովքեր Հայաստանում են գտնւում ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայութիւնների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ս.Սարգսեանը ողջունել է Երեւանում խորհրդի նիստի անցկացումը, ընդգծելով, որ Հայաստանը մեծ նշանակութիւն է տալիս ԱՊՀ-ի կանոնադրական եւ ոլորտային մարմինների աշխատանքին: Նա կարեւորել է մաքսային ծառայութիւնների կողմից իրականացyող աշխատանքը` ուղղուած ԱՊՀ պետութիւնների տնտեսութիւնների ինտեգրման խորացմանը, մաքսային օրենսդրությունների մերձեցմանն ու ներդաշնակեցմանը, ընթացակարգերի կատարելագործմանը, որի շնորհիւ նաեւ հնարաւորութիւն է ստեղծւում առաջացող խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու: Ս.Սարգսեանը հոյս է յայտնել, որ մաքսային ծառայութիւնների ղեկավարների երեւանեան նիստի օրակարգի շրջանակներում քննարկուելիք հարցերն ու դրանց վերաբերեալ կայացվելիք որոշումները թոյլ կտան նոր որակի բարձրացնել մաքսային ծառայութիւնների միջեւ համագործակցութիւնը: Այդ ամէնը, նրա խօսքով, կնպաստի մասնակից-պետութիւնների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալների մեծացմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունէութեան ակտիւացմանն ու, ի վերջոյ, տնտեսութեան զարգացման հետ միասին` քաղաքացիների բարեկեցութեանը, ինչը բխում է ցանկացած պետութեան շահերից: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, հանդիպման մասնակիցները Ս.Սարգսեանին ներկայացրել են ընդհանուր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղուած ծրագրերը: Նրանք նշել են, որ ԱՊՀ մաքսային ծառայութիւնների ղեկավարների յաճախակի դարձած հանդիպումներն անցնում են բաւականին գործնական մթնոլորտում եւ փոխադարձաբար օգտակար են:
  -   Տնտեսութիւն