Հայաստանը կարող է կարեւոր կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԱՊՀ երկրների միջեւ կապերի ամրապնդման համար<br />


Հայաստանը կարող է կարեւոր կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԱՊՀ երկրների միջեւ կապերի ամրապնդման համար

  • 26-10-2010 17:32:00   |   |  Քաղաքական
ԹԵՀՐԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հոկտեմբերի 26-ին իր նստավայրում ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանին: Հայաստանի վարչապետը վստահութիւն է յայտնել, որ Իրան կատարած իր պաշտօնական այցը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, որոնք դեռեւս զիջում են բարձր մակարդակով քաղաքական յարաբերութիւններին: Տ.Սարգսեանը Իրանի նախագահի հետ խօսել է երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող տնտեսական ծրագրերի մասին: Մ.Ահմադինեժադն իր հերթին նշել է, որ տնտեսական կապերի որակը քաղաքական յարաբերութիւններին հասցնելու համար որեւէ սահմանափակում չկայ, եւ Իրանը պատրաստ է օժանդակել բոլոր նախաձեռնություններին: Տ.Սարգսեանը վերահաստատել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի հրաւէրը Իրանի ղեկավարին` Հայաստան այցելելու վերաբերեալ: Այցի ժամկէտները կյստակեցուեն դիւանագիտական խողովակներով: Մ.Ահմադինեժադը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այցը Իրանի Իսլամական Հանրապետութիւն եւ խնդրել` ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին փոխանցել իր ամենաջերմ բարեմաղթանքները: Տ.Մարգսյանն իր հերթին շնորհակալութիւն է յայտնել Իրանի ղեկավարութեանը հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, զրուցակիցները կարեւորել են համատեղ ձեռնարկութիւնների ստեղծումը, բանկային ոլորտում համագործակցութիւնն ու երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող այլ հարցեր: Նշուվել է, որ Հայաստանը կարող է կարեւոր կամուրջ հանդիսանալ Իրանի եւ ԱՊՀ երկրների միջեւ կապերի ամրապնդման համար: Տ.Սարգսեանը բարձր է գնահատել Իրանի փոխնախագահ Մոհամադռեզա Ռահիմիի հետ կայացած հանդիպումները, նշելով, որ համագործակցութեան բոլոր ոլորտներում կողմերը կարող են հասնել համաձայնութեան: Իրանի նախագահը գոհունակութիւն է յայտնել երկու կառավարությունների պատասխանատուների անձնական կապերի ամրապնդման համար, որոնք կնպաստեն հայ-իրանական համագործակցութեան եւ բարեկամութեան զարգացմանը:
  -   Քաղաքական