Լույս է տվել տեսել բանաստեղծուհի Անահիտ Պարսամեանի «Սուրբ Պողիքտոս» ստեղծագործութիւնը


Լույս է տվել տեսել բանաստեղծուհի Անահիտ Պարսամեանի «Սուրբ Պողիքտոս» ստեղծագործութիւնը

  • 22-02-2016 13:33:02   | Հայաստան  |  Նոր գրքեր

 
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել բանաստեղծուհի Անահիտ Պարսամեանի «Սուրբ Պողիքտոս» (ողբերգութիւն չորս արարուածով) ստեղծագործութիւնը:
 
Թատերագութիւնը նուիրուած է Հայոց Մելիտենէ (Մալաթիայ, Երրորդ Հայք) քաղաքի առաջին նահատակ-զինուորի՝ ազգութեամբ հայ Սուրբ Պողիքտոսին, որն իր նահատակութեան պսակն ընդունեց հռոմէական Դեկոս (249-253) կայսեր հալածանքների օրօք: 
Երկում նորովի է ներկայացուած երկնային հաւատքի զինուորի կեանքն ու մարտիրոսութիւնը: 
Գիրքը հրատարակուել է մեկենասութեամբ «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի:
 
  -   Նոր գրքեր