«Քաղաքաշինութեան նախարարութեան գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն Պոակ-ում» բացայայտուել են բազմաթիւ չարաշահումներ <br /> <br />


«Քաղաքաշինութեան նախարարութեան գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն Պոակ-ում» բացայայտուել են բազմաթիւ չարաշահումներ

  • 03-05-2011 19:42:14   | Հայաստան  |  Հասարակութիւն
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարեանի ղեկավարութեամբ մայիսի 3-ին տեղի է ունեցել խորհրդակցութիւն, որին մասնակցել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանը եւ ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարեանը: Քննարկուել է «Քաղաքաշինութեան նախարարութեան գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն Պոակ-ում» Վպ-ի կողմից 2010 թ.-ին իրականացուած ստուգումների արդիւնքներով կատարուած առաջարկութիւնների իրագործման ընթացքը: ՎՊ նախագահը տեղեկացրել է, որ վերահսկողութեան արդիւնքում բացայայտուել են բազմաթիւ չարաշահումներ. մասնաւորապէս գնումների գործակալութեան շահած գները մի քանի անգամ բարձր են ներկայացուել շուկայական գներից, գնագոյացման դաշտում ուսումնասիրութիւնները կատարուել են առանց մեթոդաբանութեան եւ հիմնարար փաստաթղթերի: Ինչպէս հաղորդում է ՀՀ ՎՊ լրատուական ծառայութիւնը, «Կեղծուել են նաեւ պաշտօնական տեղեկագրերը` դրանք տպագրելու համար կազմուել են անհիմն տեղեկանքներ` առանց պատասխանատու անձի ստորագրութեան: Որոշ դէպքերում գների մէջ կրկնակի է հաշուարկուել աւելացուած արժէքի յարկը եւ այլն»: Իշխան Զաքարեանը նշել է, որ խախտումներ են յայտնաբերուել նաեւ գնացուցակներում` պաշտօնական տեղեկագրերում անհիմն բարձր գնէով են հաշուարկուել շինանիւթի եւ' իրական, եւ' միջինացուած գները: Իրավիճակը շտկելու նպատակով Վպ-ն դիմել է ՀՀ կառավարութիւն` վերանայելու “քաղաքաշինութեան նախարարութեան գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն Պոակ-ի “ գործունէութիւնը: Կառավարութեան որոշմամբ նշուած Պոակ-ը ՀՀ քաղաքաշինութեան նախարարութեան կազմից հանուել է եւ տեղափոխուել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարութիւն: Նախարար Տ. Դաւթեանը իր հերթին նշել է, որ յայտնաբերուած խախտումները մտահոգիչ են, չկայ գների հաշուարկման մեթոդաբանութիւն, եւ նախարարութիւնն արդէն ձեռնարկել է դրանք շտկելու ուղղութեամբ համապատասխան քայլեր, այդ թւում` արդէն դիմել են եւրոպացի մասնագէտների աջակցութեանը: Խորհրդակցութեան ընթացքում ձեռք է բերուել պայմանաւորուածութիւն` ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան մասնագէտների մասնակցութեամբ ձեռնարկել կտրուկ քայլեր`իրավիճակը շտկելու ուղղութեամբ: ՎՊ նախագահը պատրաստականութիւն է յայտնել խնդրին վերաբերող ցանկացած հարցում աջակցել էկոնոմիկայի նախարարութեանը:
  -   Հասարակութիւն