,Լրատուութեան այլընտրանքային ռեսուրսներէ ծրագրի շրջանակներում յայտարարւում է դրամաշնորհային ծրագրերի բաց մրցոյթ


,Լրատուութեան այլընտրանքային ռեսուրսներէ ծրագրի շրջանակներում յայտարարւում է դրամաշնորհային ծրագրերի բաց մրցոյթ

  • 25-10-2010 15:23:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Եւրասիայ համագործակցութիւն հիմնադրամը ,լրատուութեան այլընտրանքային ռեսուրսներէ ծրագրի շրջանակներում յայտարարում է դրամաշնորհային ծրագրերի բաց մրցոյթ ,նոր բովանդակութիւն նոր տեխնոլոգիաների միջոցովէ թեմայով: ,լրատուութեան այլընտրանքային ռեսուրսներէ ծրագրի նպատակն է Հայաստանում առաւել հասանելի դարձնել անկողմնակալ եւ բազմակարծիք լրատուութիւնը` աւանդական եւ այլընտրանքային միջոցներով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Ծրագիրը համատեղ իրականացնում են ,ինտերնիւս Նեթուորքե-ը (ԱՄՆ), Եւրասիայ համագործակցութիւն հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը եւ մամուլի աջակցութեան ,ինտերնիւսէ Հկ-ն: Ծրագիրը հնարաւոր է դարձել ամերիկեան ժողովրդի նուիրատուութեան շնորհիւ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) աջակցութամբ: Մրցոյթի նպատակը Մրցոյթի նպատակն է խրախուսել նորարարական նիւթերի պատրաստումը` նորագոյն տեխնոլոգիաների կիրառմամբ եւ տարածման նոր ձեւերի օգտագործմամբ: Պատրաստուած նիւթերը պէտք է անդրադառնան սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կարեւորագոյն զարգացումներին: Խրախուսւում են ստեղծագործական մօտեցումները: Առաւելութիւնը կտրուի այն առաջարկներին, որոնք իրականացուելու են նոր եւ բազմազան տեխնոլոգիաների կիրառմամբ: Մրցոյթը իրականացուելու է հետեւեալ երեք զուգահեռ ուղղութիւններով. Հեռուստատեսային, տպագիր, ռադիօ եւ online լրատուամիջոցների կողմից նորարարական ծրագրերի պատրաստում եւ/կամ մուլտիմեդիայ պլատֆորմների կիրառում` ստեղծուած նիւթերը լսարանին հնարաւորինս բազմազան ուղիներով հասանելի դարձնելու նպատակով: Քաղացիական լրագրութեան զարգացում` բլոգեր, սոցիալական ցանցեր, բջջային հեռախօսի միջոցով փոխանցուող վիդէո-աուդիոյ ինֆորմացիայ: Տեսանիւթերի արտադրութիւն` վաւերագրական ֆիլմերի, տեսանիւթերի, սոցիալական հոլովակների պատրաստում: Խրախուսւում է աւանդական եւ այլընտրանքային մօտեցումների համատեղումը: Մրցոյթին մասնակցելու համար պէտք է լրացնել ԵՀՀ յայտի պարզ ձեւը, որը կարելի է ներբեռնել հիմնադրամի կայքից` http://epfound.am/index.php?article_id=23&clang=1 կամ այն ստանալ ԵՀՀ գրասենեակից: Ծրագրին վերաբերող տեղեկատուական նախամրցութային սեմինարը տեղի կ'ունենայ նոյեմբերի 4-ին, ժ. 15:00-ին, ԵՀՀ գրասենեակում, որի ընթացքում կտրուեն պարզաբանումներ ծրագրային յայտը լրացնելու վերաբերեալ: Յայտերը ԵՀՀ գրասենեակ ներկայացնելու վերջնաժամկէտն է 2010թ. նոյեմբերի 17-ը, ժ.17:00-ն: Յայտի պահանջուող ձեւաչափը Յայտը պէտք է բաղկացած լինի ծրագրային առաջարկի մէկ տպագիր եւ մէկ էլեկտրօնային օրինակից (հայերէն կամ անգլերէն): Տպագիր օրինակը պէտք է հաստատուած եւ կնքուած/ստորագրուած լինի կազմակերպութեան գործադիր տնօրէնի/դիմորդի կողմից: էլեկտրօնային օրինակը ուղարկել info@epfound.am հասցէին` գլխագրում նշելով ,Media grantէ: Համաֆինանսաւորման պահանջ Յայտատու կազմակերպութիւնից կամ անհատից/խմբից ակնկալւում է առնուազն 25% համաֆինանսաւորում ծրագրին` դրամական կամ տեխնիկական միջոցների, աշխատավարձերի, եթերաժամանակի եւ այլնի տեսքով: Ներկայացուած յայտերը կ'ուսումնասիրուեն մասնագիտական յանձնաժողովի կողմից: Այնուհետեւ, մրցոյթի նպատակին եւ պայմաններին համապատասխանող յայտեր ներկայացրած կազմակերպութիւններին կ'առաջարկուի պատրաստել հայցադիմումի ընդլայնուած փաթեթ` երկրորդ փուլին մասնակցելու համար: Մրցոյթի վերջնական արդիւնքները կը հրապարակուեն 2011թ. յունուարի 18-ին: Ծրագրերը կը մեկնարկեն 2011թ. փետրուար-մարտ ամիսների ընթացքում: Դրամաշնորհի տեւողութիւնը եւ բիւջէն Դրամաշնորհային ծրագրերի տեւողութիւնը 6 - 12 ամիս է: Մրցութային ընդհանուր դրամագլուխը կազմում է 200,000 ԱՄՆ դոլար: Մէկ դրամաշնորհի սահմաններում տրամադրուող գումարը 3,000-ից մինչեւ 20,000 ԱՄՆ դոլար է: Նշուած գումարը գերազանցող առաջարկները` 21,000 մինչեւ 50,000 ԱՄՆ դոլար, կը դիտարկուեն միայն բացառիկ նորարարական լինելու պարագայում: Դրամաշնորհի ժամանակացոյցը Հոկտեմբերի 25, 2010 – մրցոյթի յայտարարութիւն Նոյեմբերի 4, 2010 ժ.15:00 – տեղեկատուական նախամրցութային սեմինար Նոյեմբերի 17, 2010 ժ.17.00 – յայտերի պարզ ձեւը ներկայացնելու վերջնաժամկէտ Դեկտեմբերի 2, 2010 – երկրորդ փուլ անցածների ցուցակի յայտարարում Յունուարի 25, 2011 – դրամաշնորհառուների յայտարարում: ,նոր բովանդակութիւն նոր տեխնոլոգիաների միջոցովէ դրամաշնորհային ծրագրին վերաբերող հարցերով դիմել ԵՀՀ ծրագրի ղեկավարներ Ալիս Տէր-ղեւոնդեանին 58-60-95x208 եւ Մարինա Մխիթարեանին 58-60-95x203 հեռախօսահամարով, կամ` aterghevondian@epfound.am, mmkhtaryan@epfound.am էլ. փոստով: ,լրատուութեան այլընտրանքային ռեսուրսներէ ծրագրին վերաբերող հարցերով կարելի է դիմել ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազեանին` 58-36-20 հեռախօսահամարով կամ manana@internews.tv էլ. փոստով: Մեր հասցէն` Երեւան, Զարոբեան փ. 56, Եւրասիայ Համագործակցութիւն հիմնադրամ Հեռախօս` 58-60-95 Կայք` www.epfound.am
  -   Մամլո հաղորդագրություն