Թաթուլ Մանասարեանի գնահատմամբ, ՀՀ 2011թ.-ի պետբիւջէի նախագիծը դեռեւս խոցելի է<br />


Թաթուլ Մանասարեանի գնահատմամբ, ՀՀ 2011թ.-ի պետբիւջէի նախագիծը դեռեւս խոցելի է

  • 22-10-2010 18:58:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում դեռեւս յստակ ձեւաւորուած չեն գերակայ նպատակները, եւ հեռահար նպատակների մասին խօոսելը դեռ վաղ է: Յայտարարելով այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 22-ի հանդիպմանը, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագէտ Թաթուլ Մանասարեանը նշեց, որ նաեւ չեն բացայայտուել մրցակցային առաւելութիւնները, իսկ առանց դրա հնարաւոր չէ ճիշտ չափորոշիչներ սահմանել: «Միայն այդ նպատակներն ու ուղղութիւնները ճշտելուց յետոյ մենք կկարողանանք ճիշտ օգտագործել մարդկային եւ այլ ռեսուրսներ»,- ասաց Թ.Մանասարեանը: Անդրադառնալով համախառն ներքին արդիւնքի (ՀՆԱ) անկմանը, նա նշեց, որ դրա պատճառը ադամանդագործութեան անկումն է: Պատասխանելով այն հարցին, թէ իր կանխատեսմամբ ինչպիսին կլինի ՀՆԱ-ի աճը 2011 թուականին, Թ.Մանասարեանը ասաց. «Կցանկանայի, որ աճը լիներ երկնիշ, սակայն դեռ չեմ կարող կանխատեսումներ անել, քանզի տնտեսութիւնը մնում է խոցելի»: Նրա գնահատմամբ, «2011թ.-ի պետբիւջէն դեռեւս խոցելի է»: Խօսելով գիւղատնտեսութեան ոլորտի մասին, Թ.Մանասարեանը նշեց, որ եթէ լիներ մշակուած քաղաքականութիւն, ապա հնարաւոր կլինէր ֆ եղանակային պայմանների հարուցած խնդիրներից: «Այսօր ոլորտը ծանր վիճակում է: Պետութեանը պէտք է հարց տալ, պե՞տք է արդեօք նրան գիւղատնտեսութիւնը»,- ասաց նա, յաւելելով այդ ոլորտում զբաղուած է բնակչութեան գրեթէ կէսը, բայց այն տուել է ՀՆԱ-ի 20 տոկոսը, ինչը վկայում է անարդիւնաւէտ քաղաքականութեան մասին: Ըստ Թ.Մանասերեանի, պետութիւնը պէտք է թելադրի խաղի կանոնները, եւ բանկային տոկոսները չպէտք է անցնեն 5-6 տոկոսից: Նրա խօսքերով, «գնաճը կրում է օլիգարխիկ տնտեսութեան ազդեցութիւնը, եւ դրա դէմն առնելու համար ժամանակ ու մեծ աշխատանք է պէտք կատարել»:
  -   Տնտեսութիւն