«Ջրային խնդիրը» բարդացնում է ղարաբաղեան խաղաղ կարգաւորման գործընթացը


«Ջրային խնդիրը» բարդացնում է ղարաբաղեան խաղաղ կարգաւորման գործընթացը

  • 22-10-2010 16:09:00   | Հայաստան  |  Յօդուածներ
Հայկական կողմը մտահոգւում է, որ Ղարաբաղի ապագայ կարգավիճակի վերաբերեալ բանակցային գործընթացը կարող է սպառնալիք դառնալ ջրային անվտանգութեան համար: Կ'արինէ Օհանեան, Կովկաս Կովկասեան լրատու # 559 17-ը սեպտեմբերի, 2010թ. Քարվաճառի բնակիչները պարծենում են իրենց ջրի որակով եւ քանակութեամբ: ,մեր ջուրն ամենահամեղ եւ կատարելապէս մաքուր ջուրն է, որը ֆիլտրման կարիք չունի, նոյնիսկ գետից կարելի է ջուր խմել: Բացի այդ, մեզ մօտ`Քարվաճառում, ի տարբերութիւն Ղարաբաղի շատ այլ քաղաքների եւ շրջանների, ջրամատակարարումը շուրջօրեայ էէ, - ասում է Ալեքսանդր Կանանեանը, ով արդէն 9 տարի ապրում է Քարվաճառում: Քարվաճառի ջրի համբաւը տարածուած է նաեւ նրա սահմաններից դուրս: Խորհրդային Ադրբեջանից ժամանակին առանձնացած Լեռնային Ղարաբաղի ջրամատակարարումն 80 տոկոսով ապահովում է հէնց այս շրջանը: Խնդիրն այն է, սակայն, որ Քարվաճառը մէկ այլ անուանում ունի`Քելբաջար: Այս ադրբեջանական անուանումը հանդիպում է ինչպէս խորհրդային ժամանակների, այնպէս էլ աւելի վաղ շրջանի քարտէզներում: Ի տարբերութիւն Ղարաբաղի այլ շրջանների, Քարվաճառը Խորհրդային Ադրբեջանի տարածքի մէջ մտնող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) կազմում չի եղել, հետեւաբար, ներկայում ընթացող խաղաղ բանակցութիւնների շրջանակներում այն առանձին ձեւաչափով է քննարկւում: Որոշ փորձագէտների կարծիքով, եթէ Բաքուի պահանջները բաւարարուեն, ապա առանց հաշուի առնելու միակողմանի կերպով իրեն անկախ հռչակած եւ Մակ-ի անդամ ոչ մի երկրի կողմից չճանաչուած Ղարաբաղի Հանրապետութեան ճակատագիրը, այս շրջանը կը վերադառնայ Ադրբեջանի վերահսկողութեան ներքոյ: ,ներկայում քննարկուող խաղաղութեան համաձայնագրով, ինչպէս նաեւ համարեա միւս բոլոր կարգաւորման տարբերակներով նախատեսւում է վերադարձնել բոլոր 7 ադրբեջանական շրջանները, որոնք ներկայում ամբողջութեամբ կամ մասամբ հայկական զինուած ուժերի վերահսկողութեան տակ են: Դրա փոխարէն`Լեռնային Ղարաբաղին որոշակի ,միջանկեալ միջազգային կ'արգավիճակէ կը շնորհեն եւ կը խոստանան հանրաքուէ անցկացնել`դրա վերջնական կարգավիճակը որոշելու համարէ, - ասում է Կ'արնեգի հիմնադրամի Ռուսաստանի եւ Եւրասիայի ծրագրի Կովկասի հարցերով փորձագէտ Թոմաս դէ Վաալը: ,հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող Լաչինի միջանցքն առանձին կարգավիճակ կը ստանայ: Նախատեսւում է նաեւ, որ Քելբաջարը` հայկական ուժերի վերահսկողութեան տակ գտնուող ամենամեծ ադրբեջանական տարածքը, որը տեղակայուած է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, միւս տարածքներից աւելի ուշ կը վերադարձուիէ: Սակայն սա անընդունելի է Ղարաբաղի բնակիչների համար: Բացի այն, որ ըստ Ղարաբաղի սահմանադրութեան` նրա իրաւասութիւնը տարածւում է երկրի վերահսկողութեան տակ գտնուող բոլոր տարածքների վրայ, ներառեալ նրանք, որոնք գտնւում են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններից դուրս, Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ տեղակայուած շրջանն այստեղ անվտանգութեան տեսանկիւնից կարեւոր նշանակութիւն ունի: Ղարաբաղում ջրամատակարարման խնդիրը հին արմատներ ունի: Շատ բնակարաններում ջուր տալիս են օրական 2 ժամ, երբեմն նաեւ աւելի քիչ: Մարդիկ ստիպուած են ջուր հաւաքել լոգարանակոնքերում, դոյլերում եւ այլ տարաներում, որպէսզի հնարաւոր լինի դիմանալ մինչեւ յաջորդ ,ջրի ժամըէ: Այսպիսին է իրավիճակը քաղաքներում, մինչդեռ գիւղերում այս խնդիրն աւելի սուր բնոյթ է կրում, եւ ամռանը երաշտը պարզապէս ոչնչացնում է դաշտերն ու ցանքատարածութիւնները, քանի որ ջուրն այնտեղ ընդհանրապէս չի հասնում: Խնդիրն էլ աւելի սրուեց, երբ ղարաբաղեան հակամարտութեան գօտում 1992-94 թուականներին տեղի ունեցած ռազմական գործողութիւնների արդիւնքում շատ ենթակառուցուածքներ վնասուեցին, աւերումների մասշտաբը եւս նշանակալի էր, այդ թւում ջրամատակարարման համակարգում: Սա էր պատճառը, որ անմիջապէս պատերազմից յետոյ Կարմիր խաչի միջազգային կոմիտէն սկսեց նախեւառաջ ,ջրայինէ նախագծէր իրականացնել, որոնց շնորհիւ գիւղերը եւ աւանները սկսեցին ջուր ստանալ: Այսօր Ղարաբաղի իշխանութիւնների առջեւ դրուած առաջնահերթ խնդիրներից մէկը կապուած է ջրամատակարարման, կոյուղու եւ ոռոգման համակարգերի բարելաւման եւ ջրային ռեսուրսների արդիւնաւէտ օգտագործման հետ: 2007 թուականի նոյեմբերից Ստեփանակերտում մեկնարկել է ,արցախ Հէկէ նախագիծը, որի շրջանակներում պէտք է 5 փոքր ՀԷԿ կառուցուի (իւրաքանչիւր 2 տարին մէկ): Նախագծի իւրայատկութիւնն այն է, որ դրա բաժնետոմսերը կարող էին գնել բոլոր ցանկացողները, այդ թւում`արտասահմանցիները: Թողարկուած թուով աւելի քան 3 միլիոն սովորական եւ անուանական բաժնետոմսերը խիստ մատչելի են եղել`ընդամէնը 1000 դրամ: Ղարաբաղի էներգետիկ անկախութեանն ուղղուած նախագծի շրջանակներում արդէն իսկ մէկ ՀԷԿ է կառուցուել: Ղարաբաղի իշխանութիւնները ներկայում ցանկանում են այս նախագծի միջոցով ջրով ստացուած յաւելեալ էլեկտրաէներգիայ վաճառել: Բացի այդ` ամենամեայ համահայկական ,հեռուստամարաթօնէ դրամահաւաքի շրջանակներում հայկական Սփիւռքը մեծ նուիրատուութիւններ է արել Ղարաբաղի ջրամատակարարման համակարգի բարեկարգման նպատակով: ԼՂՀ իշխանութիւնները բազմիցս յայտարարել են, որ այս ոլորտը էներգետիկ անկախութեան եւ ազգային անվտանգութեան ապահովման ռազմավարական բնագաւառներից մէկն է: Ընդ որում, ,ջրային խնդիրըէ ոչ միայն կարեւոր տնտեսական, այլ նաեւ քաղաքական հարց է համարւում: Այսպէս, ,ջրի խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման համատեքստումէ մենագրութեան հեղինակ Դաւիթ Բաբայեանը, ով արդէն երկար տարիներ զբաղւում է ջրային անվտանգութեան հարցերի ուսումնասիրմամբ, նշում է. ,ղարաբաղի տարածքը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի վարչական սահմանների մօտ բաւականին խոցելի է ջրային ռեսուրսների վրայ ազդեցութեան տեսակէտից: Նախկին Լղիմ-ի հիդրոռեսուրսների առիւծի բաժինը սկիզբ է առնում իր վարչական սահմաններից դուրս: Նախկին Լղիմ-ի հիմնական գետերի միջին տարեկան հոսքի 83,4 տոկոսը բաժին է հասնում Թարթառ եւ Խաչէն գետերին, որոնք սկիզբ են առնում Քարվաճառի շրջանի սահմաններումէ: ,այսօր Լղհ-ն ի վիճակի է գրեթէ ամբողջութեամբ ապահովել իր բնապահպանական անվտանգութիւնն ու դրա ջրային բաղկացուցիչը, եւ այս տեսակէտից առանցքային դեր է խաղում Ղարաբաղի Քարվաճառի շրջանըէ, - համոզուած է նա: Ներկայում Քարվաճառի շրջանի բնակչութեան մեծամասնութիւնը հայեր են, ովքեր 1994-ին զինադադարով աւարտուած, սակայն այդպէս էլ չկարգաւորուած ղարաբաղեան հակամարտութեան ժամանակ լքել են իրենց բնակավայրերը, որոնք ներկայում ադրբեջանական ուժերի վերահսկողութեան տակ են: ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Ֆրանսիայի, Ամն-ի եւ Ռուսաստանի համանախագահութեամբ ընթացող ղարաբաղեան խաղաղ կարգաւորման բանակցութիւններում այդպէս էլ նշանակալի առաջխաղացում չի գրանցուել` երկու կողմերի անհամաձայնութիւնների պատճառով: Ադրբեջանը պահանջում է վերադարձնել կորցրած տարածքների նկատմամբ իր իրաւունքները, սակայն տեղացիներն այս մասին լսել անգամ չեն ուզում: ,ինչպէ՞ս էք դա պատկերացնում: Մենք մեծ դժուարութեամբ այստեղ երկրորդ տուն ենք կառուցել, ապրում ենք, եւ հիմա պարզ չէ, թէ մեզ ինչ է սպասւում: Դա երբեք չի լինի: Քարվաճառ կատարած իր այցի շրջանակներում Ղարաբաղի նախագահ Բակոյ Սահակեանը յայտարարեց, որ ,քանի դեռ գոյութիւն ունի Ղարաբաղը, իսկ այն, վստահեցնում եմ ձեզ, միշտ էլ գոյութիւն է ունենալու, Քարվաճառը նրա տարածքի մասն է կ'ազմելուէէ, - ասում է Մարիաննա Յովսէփեանը, ով Քարվաճառ է գաղթել Սումգայիթից, որտեղ 1988-ին երեք օր տեւած հակահայկական բռնութիւնները նախանշեցին հայ-ադրբեջանական արիւնալի հակամարտութեան սկիզբը: Տեղացիները քաջ գիտակցում են Քարվաճառի շրջանի նշանակութիւնը ողջ Հարաւային Կովկասի համար: ,իհարկէ, շրջանն ունի ռազմավարական նշանակութիւն, քանի որ ջուրը ոչ միայն ներկայի, այլեւ աւելի շուտ ապագայի հեռանկարային ռեսուրս է: Աւելի ու աւելի վատթարացող բնապահպանական պայմաններում ապագայում ջուրը կը լինի ամենաանհրաժեշտ եւ թանկ հումքը: Եւ, ի հարկէ, չեմ խօսում Քարվաճառի շրջանի ռազմական եւ ռազմավարական նշանակութեան մասին: Սա Ղարաբաղի ամենաբարձր եւ աշխարհագրօրէն ամենաանխոցելի կէտն է, հետեւաբար ով տիրում է Քարվաճառին, նա տիրում է ողջ Ղարաբաղինէ, - ասում է Քարվաճառի 36-ամեայ բնակիչ Ալեքսանդր Կանանեանը: Կ'արինէ Օհանեանն ազատ լրագրող է Ստեփանակերտում: Յօդուածն արտատպւում է Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի ,կովկասեան լրատուէ պարբերականից: (www.iwpr.net)
  -   Յօդուածներ