«Արարատ» մշակոյթային հեռուստաընկերությունը մասնակցել է չեխական «Golden Prague» հեռուստաֆիլմերի փառատօնին<br />


«Արարատ» մշակոյթային հեռուստաընկերությունը մասնակցել է չեխական «Golden Prague» հեռուստաֆիլմերի փառատօնին

  • 21-10-2010 13:28:00   |   |  Մշակոյթ
ՊՐԱՀԱ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 16-20-ին Պրահայում կայացանցկացվել է չեխական «Golden Prague» մշակոյթային հեռուստաֆիլմերի միջազգային 47-րդ փառատոնը: Այն բաւականին հեղինակաւոր փառատոն է, որ իւրաքանչիւր տարի կազմակերպում է չեխական CT հանրային հեռուստատեսութիւնը: Դեսպանութեան եւ CT հեռուստատեսութեան ղեկավարութեան համագործակցութեան արդիւնքում փառատօնին առաջին անգամ մասնակցեց նաեւ Հայաստանը` յանձինս «Արարատ» մշակոյթային հեռուստաընկերութեան, իսկ փառատոնի գլխաւոր հովանաւորութիւնը ստանձնեց չեխահայ գործարար Գեւորգ Աւետիսեանը: Փառատոնի բացման օրը` հոկտեմբերի 16-ին, CT հեռուստատեսութեանը հարցազրովյց տվեց դեսպան Աշոտ Հովակիմեանը` իր գոհունակութիւնը յայտնելով, որ փառատօնին «Արարատ» հեռուստաընկերութեան մասնակցութեամբ չեխ հեռուստադիտողը հնարաւորութիւն է ստանում ծանօթանալ հայկական մշակոյթին: Հոկտեմբերի 17-ին «Արարատ» հեռուստաընկերությունը փառատոնի շրջանակներում ներկայացրել է իր պատրաստած տեսաֆիլմը հեռուստաալիքի ծրագրերի վերաբերեալ: Տեսաֆիլմում ներկայացուած էր հայկական մշակոյթն իր բազմազան ժանրերով: Տեսաֆիլմը ցուցադրվել է նաեւ CT-ի հեռուստաալիքով:
  -   Մշակոյթ