Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանը նամակ-կոչով դիմել է Արցախի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցներին
20-10-2010 19:18:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը հոկտեմբերի 20-ին նամակ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Եուրի Հայրապետյանին եւ Ադրբեջանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային: Պաշոնակիցներին ուղղուած նամակ-կոչում ասուած է.
«Յարգելի պաշտոնակիցներ,
Հաշուի առնելով, որ մարդու իրաւունքները եւ հումանիզմը պէտք է վեր լինեն ցանկացած այլ նկատառումներից, կարծում եմ, որ ճիշտ կլինէր Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի Հանրապետութեան իշխանութիւնները փոխադարձ հանդուրժողականություն ցուցաբերեին եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեին հայի եւ ադրբեջանցների դիակների վերադարձման համար:
Կոչ եմ անում եւ յորդորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Եուրի Հայրապետյանին միջնորդել ԼՂ իշխանութիւններին վերադարձնել ադրբեջանցի Ֆարիդ Ահմեդովի եւ Մուբարիզ Իբրահիմովի դիակները:
Միաժամանակ կոչ եմ անում Ադրբեջանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային մարդասիրութիւն ցուցաբերել եւ պահանջել իրաւասու մարմիններից միջազգային փորձագետներին թոյլ տալ ուսումնասիրել ՀՀ քաղաքացու գերեվարման հանգամանքներն ու մահուան պատճառները: Կոչ եմ անում նաեւ միջոցներ ձեռնարկել Մանուէլ Սարիբեկեանի դիակը Հայաստանի Հանրապետութեանը վերադարձնելու գործում:
Ես` որպէս ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան, պատրաստ եմ իմ լիազօրութիւնների շրջանակներում օժանդակել այդ գործընթացների պատշաճ իրականցմանը»: