Երեւանում նշուվել է Վիճակագրութեան համաշխարհային օրը<br />


Երեւանում նշուվել է Վիճակագրութեան համաշխարհային օրը

  • 20-10-2010 19:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միաւորուած ազգերի կազմակերպութեան Գլխաւոր Վեհաժողովի հռչակագրով 2010թ.-ի հոկտեմբերի 20-ը հռչակուել եւ աշխարհում առաջին անգամ նշւում է որպէս Վիճակագրութեան համաշխարհային օր: «Ծառայութիւն, արհեստավարժութիւն եւ բարեխղճություն» կարգախոսի ներքոյ նշւող մասնագիտական այս տոնի նպատակը ողջ աշխարհում վիճակագրութեան կարեւորութեան ճանաչումն է եւ ընդունումը: Վիճակագրութեան համաշխարհային օրուայ առթիւ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութիւնում (ԱՎԾ) հոկտեմբերի 20-ին կազմակերպուել էր հանդիսաւոր միջոցառում, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Շնորհաւորելով վիճակագիրներին, նա, մասնաւորապէս, ասել է. «Վիճակագիրների գործը քիչ բանով է տարբերւում այն մասնագիտական աշխատանքներից, որոնք առնչւում են խնդիրների եւ մարտահրավերների հետ, երբ հանդիպում են խոչընդոտների, ընդվզումների, անհամաձայնությունների ու քաղաքական սուր քննադատությունների: Իրենց գործին նուիրուած այս մարդիկ հետեւողականօրէն ամէն օր ծանր աշխատանք են կատարում, առանց որի հնարաւոր չէ ապահովել մարդկութեան առաջընթացը եւ զարգացումը: Եթէ չլինի վիճակագրութիւնը, մենք չենք կարող տալ գնահատականներ` ինչ ուղղութեամբ ենք գնում, որտեղ են մեր խնդիրները, բացթողումներն ու նուաճումները, եւ ինչպէս են չափւում այս բոլոր երեւոյթները: Ձեր մասնագիտական նուիրումով դուք ներդրում եք կատարել մեր պետականութեան ամրապնդման ու պետութեան զարգացման գործում»: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, այնուհետեւ կառավարութեան ղեկավարի ներկայութեամբ վիճակագրութեան զարգացման գործում ունեցած նշանակալի աւանդի համար ԱՎԾ մի շարք աշխատակիցներ պարգեւատրուել են շնորհակալագրերով:
  -   Տնտեսութիւն